Դեկտեմբերի 23-ին՝ երեկոյան, Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի ու Քահանայից պատրաստության լսարանի սաների դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչությունը:
Այնուհետև կատարվեց Սուրբ Ստեփանոս Նախավկայի նախատոնակը, որի առիթով Մայր Տաճար էր բերվել հանուն Քրիստոսի առաջին նահատակի մասունքակիր աջը: