ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել ուկրաինական բանակի կողմից ռուսական տարածքի խորքերը հեռահար ամերիկյան հրթիռների արձակմանը։
Time ամսագրին տված հարցազրույցում ասել է. «Ես կտրականապես դեմ եմ հարյուրավոր մղոններով Ռուսաստան հրթիռներ արձակելուն: Ինչու ենք մենք դա անում: Մենք նույնպես սնուցում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն»։
Հարցին, թե արդյո՞ք ինքը կթողնի Ուկրաինան առանց աջակցության, Թրամփը պատասխանել է, որ կօգտագործի ամերիկյան օգնությունը որպես լծակ Ռուսաստանի դեմ հրադադարի շուրջ բանակցություններում։
«Ես ուզում եմ հրադադարի համաձայնություն ձեռք բերել։ Դրան հասնելու միակ ճանապարհը դրանից չհրաժարվելն է»,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը։