Շուտով մենք լուրջ ընտրության առաջ ենք կանգնելու՝ դիմակայել սպառնալիքներին, մեր անվտանգությունը պատվիրակել արտաքին ուժերին կամ լքել երկիրը։ Այս մասին այսօր «Արար» հիմնադրամի գիտաժողովի ժամանակ հայտարարել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
«Հայաստանը կարող է կրկնել Արցախի ճակատագիրը, մենք սա պետք է հասկանանք. Ուստի շատ կարևոր է երկրի համապարփակ պաշտպանություն կազմակերպելու գաղափարի առաջացումը»,- նշել է նա: