Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը այդ տվյալները կիսվել ՔՊ վարչության անդամների հետ, որոնց առնվազն մի մասը պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան թույլտվություն չունեն. Ավետիք Չալաբյան

05/12/2024
- Նորություններ, Տեղական

Ավետիք Չալաբյանը գրում է. «ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբերի 4-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից, վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի թիվս մի շարք այլ ինքնախոստովանական ցուցմունքների, շատ կարևոր ցուցմունք տվեց իր կողմից կատարված աննախադեպ արարքի վերաբերյալ։ Պատասխանելով պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, նա ընդունեց, որ ենթադրաբար ԱԱԾ կողմից ստացել է զեկույց պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեռախոսում առկա տվյալների մասին, որոնք առևերույթ պետական գաղտնիքի արտահոսք են պարունակել, որից հետո կիսվել է այդ տվյալներով ՔՊ վարչության հետ, որի հիման վրա էլ այն որոշում է ընդունել Հովիկ Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։ Այս կապակցությամբ իմ մոտ մի քանի հարց է առաջանում՝

ա) եթե ԱԱԾ զեկույցը պետական գաղտնիք պարունակող տվյալներ է պարունակում, ի՞նչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը այդ տվյալները կիսվել ՔՊ վարչության անդամների հետ, որոնց առնվազն մի մասը պետական գաղտնիքին առնչվելու համապատասխան թույլտվություն չունեն, և արդյո՞ք դա ինքնին չի հանդիսանում պետական գաղտնիքի արտահոսք պաշտոնատար անձի կողմից;

բ) եթե ԱԱԾ զեկույցում պարունակվող տեղեկությունները ձեռք են բերվել նախաքննական գործողությունների համատեքստում, ապա դրանց տրամադրումը նախաքննության հետ կապ չունեցող անձանց` վարչապետին, ՔՊ վարչության անդամներին, արդյ՞ոք չի հանդիսանում նախաքննության գաղտնիքի խախտում;

գ) եթե Հովիկ Աղազարյանը հանդիսանում է ՀՀ պատգամավոր, և Ազգային ժողովը նրա վրայից դեռևս չի հանել պատգամավորական անձեռնմխելիությունը, արդյ՞ոք Քննչական կոմիտեն իրավասու է նրա նկատմամբ քննչական գործողություններ իրականացնել, մասնավորապես, առգրավել նրա հեռախոսը, և նրանից արտածել անձնական գաղտնիք հանդիսացող տվյալներ։

դ) եթե այս ամենի մեջ որևէ պետական գաղտնիք չի պարունակվել, այլ խոսքը գնում է ընդամենը ՔՊ վարչության քննարկումների վերաբերյալ արտահոսքի մասին, ի՞նչ հիմքով է ընդհանրապես ԱԱԾ-ն միջամտում այդ հարցին։ Եվ ընդհակառակը, եթե իրապես առկա է պետական գաղտնիքի արտահոսք, որտեղից են այդ տեղեկությունները հասու դարձել Հովիկ Աղազարյանին, ո՞վ է դրանք նրան տրամադրել։

Հարցերի այս ցանկը կարելի է երկար շարունակել, սակայն ակնհայտ է, որ այս միջադեպը ակնառու կերպով բացահայտում է Հայաստանի իշխանական համակարգում տիրող ապօրինության և իրավական քաոսի ողջ մակարդակը։ Սա ներհատուկ է բռնապետական պետություններին, որտեղ որևէ տարաբաժանում չկա պետական և կուսակցական մարմինների, գործադիր․ օրենսդիր և դատական իշխանության միջև, որտեղ իրավապահ մարմինները ենթարկվում են ոչ թե օրենքին, այլ բռնապետի հրամաններին։ Այսպիսի բռնապետական իշխանութունների վախճանը ևս շատ կանխատեսելի է, և Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցած միջադեպը ցույց է տալիս, որ այն անշրջելիորեն մոտենում է։

Մինչ այդ, առաջարկում եմ ՀՀ Գլխավոր դատախազին չսպասել այդ գեղեցիկ օրվան, իմ այս գրառումը ընդունել որպես Հաղորդում հանցագործության մասին, և քրեական վարույթ հարուցել այս բոլոր հարցերին պատասխան տալու համար։ Եթե այս Գլխավոր դատախազը դա չանի մեզ բոլորիս հասկանալի պատճառներով, առաջարկում եմ համակարգում մնացած այն դատախազներին, որոնք դեռևս հավատարիմ են ՀՀ Սահմանադրությանը և օրենքներիին ծառայելու իրենց երդմանը, դա անել նրա փոխարեն, նրանք դրա իրավասությունը ունեն։ Ինքս պատրաստ եմ հետամուտ լինել նրան, որ մի հրաշալի օր դա տեղի ունենա, և օգնի վերականգնել մեր քաղաքացիների հավատը օրենքի և օրինականության նկատմամբ»։

Նախորդ գրառումը

Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․ «Հրապարակ»

Հաջորդ գրառումը

Փաշինյանի «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանի «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական