Ամերիկյան խոշոր տեխնոլոգիական ընկերություն հանդիսացող Intel Corporation-ը (NASDAQ: INTC) հայտարարել է իր տնօրենների խորհրդի կազմից գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերի հեռանալու մասին:
ՌԻԱ Նովստիի հաղորդմամբ՝ ինչպես նշված է Intel Corporation-ի տարածած մամուլի հաղորդագրության մեջ, երկու բարձրաստիճան ղեկավարների՝ Դեյվիդ Զինսները և Միշել Ջոնսթոն Հոլթաուսը նշանակվել են ժամանակավոր գործադիր տնօրեններ, մինչ տնօրենների խորհուրդը նոր գործադիր տնօրեն է որոնում:
Մասնավորապես՝ Հոլթաուսը նշանակվել է նաև Intel Products-ի գործադիր տնօրենի պաշտոնում, իսկ Ֆրենկ Յարին՝ ժամանակավոր գործադիր նախագահ:
Անցումային շրջանում Intel-ի խորհրդի անկախ նախագահ Ֆրենկ Յարին կդառնա ժամանակավոր գործադիր նախագահ։