Երևանը մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ծավալով կարող է համեմատվել ԱՊՀ երրների հետ։
Տնտեսագետ, «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը համեմատական վերլուծությամբ ապացուցում ու հիմնավորում է, թե ինչու չպետք է Երևանում տրանսպորտը թանկանա։
Մինսկում մեկ շնչի ՀՆԱ-ի ծավալը 6.200 դոլար է, որը երևանյան ցուցանիշին գերազանցում է 1,5 անգամ, բայց ուղեվարձը Մինսկում հավասար է 100 դրամի։
Մոսկվայում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 3 անգամ շատ է Երևանում ապրող մեկ բնակչի ՀՆԱ-ի ծավալից, բայց տրնսպորտի գինը 250 դրամին համարժեք է։
Ալմաթիում ՀՆԱ-ն 2,5 անգամ բարձր է Երևանից, ուղեվարձը 5 անգամ էժան է՝ 60 դրամ.
Մոլդովայում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 3.200 դոլար է, ուղեվարձը 80 դրամ է՝ 3-4 անգամ պակաս Երևանից։
Թբիլիսիում ՀՆԱ-ի ծավալը մեկ շնչի հաշվարկով 4.500 դոլար է, ուղեվարձը՝ Երևանից 2 անգամ էժան։
Այս ֆոնին Երևանի քաղաքապետարանն «արտոնությունների» արշավ է սկսել՝ իբր լուրջ զիջումների են գնում՝ հանուն խոցելի խմբերի սոցիալական վիճակի բարելավման։
Հրայր Կամենդատյանը հարց է տալիս՝ ո՞վ է որոշել, որ 8-18 տարեկանների ուղեվարձը պետք է 20 տոկոսով զեղչվի։ Այսինքն՝ աշխատանք ունեցողն ընդամենը 20 տոկո՞ս պետք է ավել վճարի դպրոցականից։
Ըստ արտոնությունների սանդղակի՝ թոշակառուներն էլ 30 տոկոս զեղչի հնարավորություն ունեն… ընդամենը 30։
Թոշակառուներն են այս երկիրը ստեղծել, քար քարի վրա դրել, ամբարտակներ, համալսարաններ, շենքեր կառուցել, մետրո, տրանսպորտային համակարգ, կանգառներ ստեղծել, դուք հիմա ասում եք, որ ընդամենը 30 տոկոս զեղչի հնարավորություն ե՞ք տալիս. զուտ բարոյականության տեսանկյունից հարցը դիտարկում է Հրայր Կամենդատյանը։
Նպաստառուներին՝ «Փարոսից» օգտվող սոցիալապես ամենավատ վիճակում գտնվող քաղաքացիներին, առաջարկում են 20 տոկոս զեղչ։
«Փարոսում» գրանցված մարդը հացի փող չունի, ի՞նչ 20 տոկոս զեղչ։
Կրթություն, աշխատանքային փորձ չունեցող երիտասաարդների մի խմբակ այսօր որոշում է երևանցիների ճակատագիրը։
Մանրամասները՝ տեսանյութում.