Տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով, այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի’ սահմանելով 7 օր. հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Տեղեկացնում ենք նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում, այժմ իրականացվում են փորձարկման աշխատանքներ։
Առաջիկայում կհայտարարվի ամբողջական գործարկման մասին»։