Ու՞մ է «քարտեզով» պատասխանել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը. Բաքվին, թե՞ Երևանին
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Х-ի իր միկրոբլոգում տեղադրել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը և գրել. «Միակն ու անկրկնելին»
Հետաքրքիր է, որ շատերն սա մեկնաբանում են այն տեսանկյունից, որ սա Ֆրանսիայի դեսպանի պատասխանն է Բաքվի հնարած Արևմտյան Ադրբեջանին, որն, ըստ Ալիևի, իր մեջ է ընդգրկում ներկայիս ողջ Հայաստանը. նկատում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Իրականում Հայաստանում Ֆրանսիայի դեդպանն իր այս գրառումով նախ ապացուցեց, որ ինքն ավելի լավ հայ է, քան թուրքի դեմ ծնկած վախկոտ Նիկոլն ու իր քայլիստ դավաճանները, որոնք ծպտուն չեն հանում Բաքվից հնչող հակահայ զառանցանքներին, և երկրորդը` այս քարտեզի տեղադրումով, ենթադրում եմ, Դըկոտինյին նաև պատասխանեց Նիկոլին, որը Հ1-ով Արևմտյան Հայաստանի և Ալիևի հնարած Արևմտյան Ադրբեջանի միջև համեմատություն տարավ և ադրբեջանամետ զառանցանքներ արտաբերեց… Դըկոտինյին, փաստորեն, իր գրառումով Նիկոլին հասկացնում է, որ իրական Արևմտյան Ատրպատական-Ադրբեջանը Իրանում է և իր համեմատությունները տգտիտության հերթական դրսևորումն են»,-գրել է Համբարյանը։