Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն

Գրիգոր Առաքելյան
22/11/2024
- 22 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
49
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին շրջանում իրանցի քաղաքական փորձագետների հանրույթում հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայի շուրջ  քննարկումներն  աննախադեպ ծավալների են հասել: Տպավորությունն այնպիսին է, որ քաղաքական վերլուծությամբ զբաղվող բոլոր քաղաքագետները կարծես փորձում են Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ձեւավորված ռազմաքաղաքական անցուդարձերի մեջ լարվածության թուլացման հուսադրող միտումներ  նկատել: Այդպիսի միտումներ նկատում են հատկապես Բաքվում պաշտոնավարած Իրանի նախկին դեսպաններն ու ԻԻՀ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած վերլուծաբանները, որոնց կարծիքով,  Բաքուն եւ Երեւանը առավել քան երբեւէ մոտ են խաղաղությանը:
Բաքվում իր դիվանագիտական առաքելությունն ավարտած ԻԻՀ նախկին դեսպան Աֆշար Սոլեյմանին, օրինակ,  համոզված է, որ Հայաստանը «զանգեզուրյան» միջանցքի գործարկման հարցում գրեթե առարկություններ  չունի Ադրբեջանի հետ, եւ միաժամանակ   այլընտրանքային տարբերակներ է առաջարկում, քննարկման նյութ դարձնելով նաեւ  «խաղաղության խաչմերուկ» նախագիծը:  

Մոհսեն Փաքայինը, որը նույնպես Բաքվում  իրանցի նախկին  դեսպանների  շարքն է համալրում, համոզված է, որ «զանգեզուրյան» միջանցքի թնջուկն ու  դրա շուրջ ծավալվող տարաձայնությունները   չեն կարող Կովկասում նոր պատերազմի պատճառ դառնալ:  
Սակայն միջինասիական ու հարավկովկասյան հարցերի փորձագետ    Մոհամմադ Հոսեյն Մասումզադեն,  «Iranian diplomacy» կայքում հրապարակած իր հոդվածում, հաշվի առնելով  տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտումը,  չի կիսում նման լավատեսական մոտեցումները եւ խաղաղությանը հասնելու ոչ մի հուսադրող ազդակ չի նկատում: Փորձագետի կարծիքով,  տվյալ պարագայում  կշեռքի նժարի ծանրությունը նկատելիորեն  Բաքվի օգտին է:  
Մասոումզադեն նշում  է, որ նավթային եկամուտների շնորհիվ, Բաքուն 2006 թվականից հետո կարողացավ  վերականգնել իր ռազմական պոտենցիալը եւ ձեռք բերել ժամանակակից ռազմական տեխնիկա: Նրա դիտարկմամբ, Բաքուն վերջին ամիսներին էլ  նոր ԱԹՍ-ներ ու կործանիչներ ձեռք բերելով, շարունակում է համալրել իր զինանոցը: Ադրբեջանի ռազմական կարողությունների հարստացման հարցում, փորձագետը Թուրքիայի ու Իսրայելի՝  Ադրբեջանին  ցուցաբերած աջակցոթյունն անթերագնահատելի է համարում:

Անդրադառնալով հակամարտության մյուս կողմի՝ Հայաստանի  հնարավորություններին, փորձագետը փաստում է, որ  Հայաստանն իր սահմանափակ ռեսուրսներով չի կարողացել ցանկալի հաջողության հասնել, ինչը հանգեցրել է   Ադրբեջանի լիակատար հաղթանակով պսակված  44-օրյա  պատերազմին:

Փորձագետը փաստում է, որ հետպատերազմյան շրջանի իրավիճակն առանձնապես փոփոխության չի ենթարկվել, եւ Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ զինամթերքի ձեռքբերման մասին Երեւանի ստորագրած պայմանագրերը դեռեւս չեն կարողացել լրացնել ճեղքվածքը:

Մասումզադեն համոզված է, որ դաշնակիցների հարցում նույնպես Ադրբեջանի   բախտը բերել է,  քանի որ ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ Թուրքիան պարբերաբար ռազմական օգնություն է ցուցաբերել Բաքվին:  Իսկ  2021 թվականին Շուշիում Անկարայի ու Բաքվի միջեւ ստորագրված պայմանագրով, երկու երկրների միջեւ ռազմական ոլորտում համագործակցությունը  նոր թափ է ստացել: Բացի այդ, Իսրայելն էլ վճռական պահերին իր աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին:

Փորձագետի կարծիքով,  դաշնակիցների հարցում Հայաստանի պայմաններն այնքան էլ հուսադրող չեն: Հոդվածագիրը փաստեր է ներկայացնում  2018 թվականից Երեւանի ավանդական դաշնակցի՝ Մոսկվայի հետ հարաբերությունների մակարդակի անկման մասին, հավելելով, որ 44-օրյա պատերազմի եւ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի մյուս ոտնձգությունների ժամանակ Երեւանը ճաշակել է այդ մթագնած հարաբերությունների դառնությունը, քանի որ Ռուսաստանի գլխավորած  ՀԱՊԿ-ը  այդպես էլ  չկարողացավ Հայաստանի հուսալի պաշտպանը դառնալ:

Այնուհետեւ իրանցի փորձագետը նշում է, որ առկա վակուումը լրացնելու նպատակով Հայաստանը փորձեց ապավինել Եվրոմիությանը, հատկապես՝ Ֆրանսայի աջակցությանը, ինչը հաջողությամբ չպսակվեց:

Մասումզադեի  գնահատմամբ, տարածաշրջանում վերջին իրադարձությունների վերլուծությունը վկայում է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ  ցանկալի խաղաղության փոխարեն պատերազմի հավանականությունն ավելի է մեծանում:

Տարածաշրջանային վերջին իրադարձությոնները վերլուծելուց հետո, իրանցի փորձագետը Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ պատերազմի վտանգի հավանականության համար ներկայացնում է հետեւյալ փաստերը.

* Բաքուն վերսկսել է  Թուրքիայում արտադրված անօդաչու սարքերի միջոցով Հայաստանի սահմանակից շրջաններում հետախուզական թռիչքներ իրականացնել:

* Չորս   «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի միջոցով Ադրբեջանն Իջեւանից մինջեւ Սյունիք 6-ժամյա թռիչքներ է իրականացրել:

* Արցախի օդային տարածքից մեկ միավոր «Աքինջի» անօդաչու թռչող սարքի միջոցով   Ադրբեջանը հետախուզական թռիչք է իրականացրել հայ-իրանական սահմանի երկայնքով:

* Ադրբեջանը շարունակում է համալրել իր զինանոցը: Օրերս հայտնի դարձավ, որ մոտ ապագայում,   Ադրբեջանի զինված ուժերում ձեւավորվելու է ԱԹՍ-ների նոր բրիգադ: Այն իր մեջ ներառելու է  Ադրբեջանի զինուժի ենթակայության տակ գտնվող Սալյանի, Գյուզդաքի, Դալարի, Եվլախի, Քյուռդամիրի եւ Նախիջեւանի ռազմական հենակետերի բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերը: Այդ բրիգադի կազմի մեջ են մտնելու թուրքական արտադրության «Բայրաքթար» եւ «Աքինջի» հետախուզական, կամիկաձե եւ ռազմական ԱԹՍ-ները: Ի դեպ, 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական «Բայրաքթար» եւ իսրայելական «Հարոփ» ԱԹՍ-ները կարեւոր դեր են խաղացել:  

Հաշվի առնելով Բաքվի ու Երեւանի միջեւ  ուժերի  հավասարակշռության բացակայությունը, ինչպես նաեւ զենք ու զինամթերք գնելու  հարցում  Ադրբեջանի  աննախադեպ ակտիվությունն ու վերջինիս  ռազմատենչ հռետորաբանությունը,  իրանցի փորձագետը  մերժում է կայուն խաղաղությանը հասնելու մասին  վերլուծաբանների հուսադրող սպասելիքները  եւ հաստատում տարածաշրջանում  նոր ռազմական բախման հավանականությունը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայերը Երուսաղեմի հին թաղամասում

Հաջորդ գրառումը

Առողջություն Աննալենա Բերբոքին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Առողջություն Աննալենա Բերբոքին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Խստորեն դատապարտում ենք ակնհայտ քաղաքական շարժառիթներով պայմանավորված հետապնդումը. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

17/06/2025

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հայոց Եկեղեցուն աջակցություն հայտնելուց անմիջապես հետո իրավապահ մարմինների կողմից փորձ է կատարվել ձերբակալելու ազգային բարերար...

ԿարդալDetails

Որ տգետ ես՝ փաստ է, բայց, որ հիմար չես՝ դա հաստատ … Ալեն Ղևոնդյան

17/06/2025

Մեկ բառով` ազգի թշնամի. Հովնան սրբազան

17/06/2025

ՀՀԿ -ն խստորեն դատապարտում է Սամվել Կարապետյանի դեմ ռեժիմի գործողությունները

17/06/2025

Սպահանում իրանական ոստիկանությունը իսրայելական ԱԹՍ-ների ու պայթուցիկների արտադրամաս է հայտնաբերել

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական