Հասկանալու համար, թե ինչու տեղի ունեցան վերջին պաշտոնանկությունները, առաջարկում եմ կարդալ մի ախտորոշման նկարագրությունը Wikipedia-ից, ինքներդ ձեզ հարց տալ, թե ո´վ եկավ ձեր աչքերի առաջ. գրել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրբայնաը։
Նա շարունակել է.
Անձի հիսթերիկ խանգարում, անձնային խանգարում, որին բնորոշ է անընդհատ ուշադրության արժանանալու պահանջմունքը, սեփական անձի նշանակալիության գերագնահատումը, չափազանց հուզականությունը։
«Հիսթերիկ» բառը ծագում է «լատին․՝ histro, հիսթրո» բառից, որն իր հերթին փոխառված է էտրուսկական «դերասան բեմի վրա» բառից։ Այս կերպ, «հիսթերիկ» նշանակում է թատերական, գերհուզական։
Անձի հիսթերիկ խանգարմամբ հիվանդները ձգտում են իրենց շրջապատում ամեն կերպ գտնվել ուշադրության կենտրոնում։ Ուշադրության կենտրոնում գտնվելու ձգտումը իր արտացոլումն է գտնում ամենուրեք՝ հագուկապում, վարվելաձևում, միմիկայում (ակտիվ, շարժուն), ժեստիկուլացիայում, շարժուձևում, խոսքերում։ Նկատվում է բնավորության արագ փոփոխություններ, անկայունություն։ Ըստ իրավիճակի ճկվում է նրանց կարծիքները, զգացմունքները, բնավորությունն ու վարքը։ Նրանք իրենց ցուցադրում են ավելին, քան իրականում են, որի համար կարող են բերել կեղծ վկայություններ իրենց գերարժեքությունը ապացուցելու համար։
Անձի հիսթերիկ խանգարման ժամանակ կորչում են իրականության և պատկերացման, ռեալության և ֆանտազիայի սահմանները, այս ամենը դառնում է մեծամոլության, ստելու մղում, ախտաբանական ստախոսություն («պսևդոլագիա ֆանտաստիկա»), այս դեպքում ցանկալին ներկայացվում է որպես իրականություն և փոխարինում է ճշմարտությանը։