Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

COP29-ի կազմակերպիչ Ադրբեջանը բանտարկում է բնապահպաններին. BBC

18/11/2024
- Միջազգային, Նորություններ

Կլիմայի փոփոխության վերաբերյալ գլխավոր միջազգային համաժողովն ամեն տարի անցկացվում է մեկ այլ երկրում, և Ադրբեջանը երրորդ COP ընդունող պետությունն է, որը մեղադրվում է ակտիվիստներին թիրախավորելու և բողոքի օրինական իրավունքը սահմանափակելու մեջ:

Ընդսմին, ինչպես նշում է Climate Action Network-ը, որը շուրջ 2000 բնապահպանական կազմակերպությունների դաշինք է ամբողջ աշխարհում, քաղաքացիական ազատությունները կարևոր են կլիմայական ճգնաժամը դանդաղեցնելու համար:

Իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում վերանայել COP29 համաժողովը հյուրընկալող երկրների ընտրության գործընթացը. նրանք ասում են, որ Ադրբեջանում բնապահպան ակտիվիստների շրջանում խղճի բանտարկյալների թվի տագնապալի աճ է գրանցվում:

Amnesty International-ի ներկայացուցիչ Նատալյա Նոզաձեն BBC-ին պատմել է, որ այն հայտարարությունից հետո, որ երկիրն ընդունելու է COP29-ը, Ադրբեջանում կառավարության քաղաքականության դեմ բողոքելն ավելի դժվար է դարձել:

«Տեսնում ենք ձերբակալությունների և ելույթների արգելման կտրուկ աճ բոլոր այն հարցերի շուրջ, որոնք իշխանությունները համարում են քննադատական ​​կամ իրենց քաղաքական օրակարգին հակասող»,- նշում է նա։

«Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատության համար» կազմակերպության տվյալներով՝ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ երկրում քաղբանտարկյալների թիվը գերազանցել է 300-ը։ Նրանց թվում կան լրագրողներ, բնապահպան ակտիվիստներ և քաղաքական հակառակորդներ։

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի 53-ամյա պրոֆեսոր Գուբադ Իբադօղլուն հետազոտում է Ադրբեջանի նավթագազային հատվածը և բնապահպանական խնդիրները։ 2023 թվականի ամռանը նա ձերբակալվել էր իր հայրենիքում՝ խարդախության մեղադրանքով։

Ավելի քան մեկ տարի անց նա դեռ տնային կալանքի տակ է։ Human Rights Watch-ը Իբադօղլուի դեմ մեղադրանքները անվանել է «կասկածելի», իսկ նրա դուստրը խնդրել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին օգնել ապահովելու իր հոր ազատ արձակումը:

«Ես կարծում եմ, որ ավտորիտար պետության կանոններից մեկն է կալանավորել և ձերբակալել մարդկանց, ովքեր կարող են ազդել հասարակական կարծիքի վրա»,-նշել է Իբադօղլուն:

Պրոֆեսորը կարծում է, որ առողջական խնդիրների պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում։

Անար Մամեդլին ձերբակալվել էր ապրիլին՝ մաքսանենգության մեղադրանքով։ Դա տեղի է ունեցել կազմակերպություն համահիմնելուց ընդամենը երկու ամիս անց, երբ այն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել իրականացնել Փարիզի համաձայնագիրը՝ նվազեցնելու ածխաթթու գազի արտանետումները մթնոլորտ:

Բնապահպան ակտիվիստները ցանկանում են, որ Ադրբեջանը դառնա ավելի քիչ ապավինի նավթին ու գազին: Այժմ այս արդյունաբերությունն ապահովում է երկրի բյուջեի մոտ 60%-ը։

Սակայն հունվարին հայտնի դարձավ, որ Բաքուն, ընդհակառակը, ծրագրում է առաջիկա տասը տարիների ընթացքում ընդլայնել բնական գազի արդյունահանումը։ Իսկ երեքշաբթի երկրի նախագահ Իլհամ Ալիևը կլիմայական գագաթնաժողովի ժամանակ նավթն ու գազն «Աստծո պարգև» անվանեց: 

«COP29-ը նախատեսված էր բնապահպանական գործողությունների համար բաց և մատչելի հարթակ դառնալու համար, բայց համաժողովը բոլորովին այլ ուրվապատկեր է ընդունում»,-ասում է Մամեդլիի մտերիմ ընկեր Բաշիր Սոլեյմանին:

61-ամյա Նազիմ Բեյդեմիրլին այս տարվա հոկտեմբերին շորթման մեղադրանքով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Նա ձերբակալվել էր անցյալ տարի՝ իր գյուղի մոտ ոսկու արդյունահանման դեմ բողոքի ցույցից հետո։ Բեյդեմիրլիի փաստաբան Ագիլ Լայիչըն ասում է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են և տեղավորվում են COP29-ից առաջ Ադրբեջանում այլախոհների նկատմամբ կիրառվող բռնաճնշումների ընդհանուր պատկերի մեջ:

Քաղաքացիական ազատությունները ճնշելու համար նույնպես քննադատության են ենթարկվել COP29-ի նախորդ երկու գագաթնաժողովներն ընդունած Արաբական Միացյալ Էմիրություններն ու Եգիպտոսը:

«Ըստ իս, մեծ սխալ է մարդու իրավունքները պարբերաբար խախտող Ադրբեջանին, ԱՄԷ-ին կամ Եգիպտոսին  թույլ տալ ընդունելու կլիմայական համաժողովը»,- ասում է ադրբեջանցի լրագրող և բնապահպան ակտիվիստ Էմին Հուսեյնովը։

«Նախագահ Ալիևը կլիմայի փոփոխության հետ ոչ մի առնչություն չունի, բայց նա ցանկանում է օգտագործել COP29-ը՝ իրեն և իր թունավոր կերպարը «սպիտակեցնելու» և «կանաչացնելու» համար»,-հավելում է նա:

Ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետ և նախագահ Ալիևի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբեկովը համաժողովից առաջ BBC-ին հայտարարել է, թե «նման մեղադրանքները չի ընդունում, քանի որ դրանք հիմնված չեն փաստերի վրա»:

Կլիմայական համաժողովն ամեն տարի անցկացվում է աշխարհի նոր տարածաշրջանում, և ընդունող երկիրը կոնսենսուսով հաստատվում է այս տարածաշրջանի բոլոր երկրների կողմից։ Թե ինչպես նրանք են կարողացել կանխել քաղաքացիական հասարակության նկատմամբ թշնամական երկրի ընտրությունը, անհասկանալի է:

Ի պատասխան իրավապաշտպանների՝ ընդունող երկրի հետ պայմանագրում բողոքի իրավունքի մասին կետ ներառելու կոչերին, ՄԱԿ-ն արձագանքել է. «Այս տարի ընդունող երկրի հետ պայմանագիրն առաջին անգամ ներառեց դրույթներ մարդու իրավունքների պաշտպանության մասին , և մենք ողջունում ենք սա որպես դրական առաջընթաց»։

«ՄԱԿ-ը իրավունք չունի ընդունող երկրին ասելու, թե նրանք ինչ կարող են կամ չեն կարող անել մարդու իրավունքների հարցում, դա է խնդիրը»,- ասում է Climate Action Network-ի գործադիր տնօրեն Թասնեմ Էսոպը:

Նա կարծում է, որ այդ հարցը պետք է բարձրացնեն համաաժողովներին մասնակցող այլ երկրներ, սակայն համաձայն է, որ նրանցից շատերից նման բան դժվար է սպասել։

Եվրոպական միության խորհրդարանի անդամները հոկտեմբերին դատապարտեցին Ադրբեջանում ակտիվիստների, լրագրողների և ընդդիմադիր գործիչների «բռնադատությունները» և հայտարարեցին, որ COP29-ը այդ երկրում չպետք է անցկացվի։

Սակայն Էմին Հուսեյնովը կարծում է, որ միջազգային հանրությունը հիմնականում «հանձնվել է»: Նա մասնավորապես նշում է Միացյալ Թագավորության կառավարության արձագանքի բացակայությունը, ի տարբերություն անցյալ տարիների, երբ նա հրապարակայնորեն քննադատում էր COP27 հյուրընկալող երկրին՝ Եգիպտոսին:

Նախորդ գրառումը

Արևմտյան հեռահար հրթիռներով հարվածների դեպքում Մոսկվայի պատասխանը կլինի համարժեք և շոշափելի. Զախարովա

Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱԿ-ի դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական