84 տարեկան հասակում մահացել է ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստուհի Սվետլանա Սվետլիչնայան։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով կինոքննադատ Սուսաննա Ալպերինայի տարածած հաղորդագրությունը։
«Մահացել է Սվետլանա Սվետլիչնայան։ Այս մասին ինձ հայտնել է Սլավա Շմիրովը», – գրել է Ալպերինան։
Սվետլիչնայայի ֆիլմագրությունը ներառում է մի քանի տասնյակ ֆիլմեր, ամենահայտնիներից են «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի», «Աստվածուհի. ինչպես ես սիրեցի» և այլն։
Դերասանուհին ծնվել է Գյումրիում։