Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արաս Աղալարովի բարեկամ Թրամփը 

Գեղամ Մկրտչյան
08/11/2024
- 8 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
85
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ինչպիսի՞ն կլինեն ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հետեւանքներն աշխարհի համար: Ո՞վ, ո՞ր երկիրն ու երկրներն  ավելի կօգտվեն կամ հակառակը՝ ո՞վ ամենաշատը կտուժի նրա իշխանությունից: Այս եւ այլ հարցերն այս օրերին շատ են շրջանառվում լրատվամիջոցների էջերում ու եթերում: Իսկ ամեն երկրում փորձում են կանխատեսել, վերլուծել՝ նրա օրոք ինչպիսին կլինի ԱՄՆ-ի քաղաքականությունը հատկապես տվյալ երկրի շահերի տեսանկյունից:

Իսկ ինչպիսի՞ն կլինի, ի՞նչ փոփոխություններ կկրի կամ չի կրի աշխարհի այդ գերտերության քաղաքականությունը մեր տարածաշրջանում եւ հատկապես մեզ հետ կապված հարցերում, դրանում ի՞նչ դեր կխաղա նորընտիր նախագահի անձի գործոնը: Սա կվերլուծեն քաղաքագետները, հետո կյանքը ցույց կտա: Բայց ակնհայտ է, որ որոշ դեպքերում այդ գործոնը կամ մի պատահական թվացող դրվագն իսկ  կարող են նշանակություն ունենալ եւ անգամ հարց լուծել:

Ցավոք, այս առումներով նախկինից եկող որոշ ազդակներ առայժմ լավատեսության   հիմք այնքան էլ չեն տալիս: Հայտնի է, օրինակ, 2021 թ. մայիսի 27-ին մեր Հանրային հեռուստատեսությանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում արված մի բացահայտումը 1996 թ. դեկտեմբերի ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովից, որտեղ, ինչպես մեկնաբանվել է, Ադրբեջանում բիզնես շահեր ունեցող թեքսասյան նավթային մագնատների թելադրանքով կամ ազդեցությամբ Արցախի վերաբերյալ մինչ այդ նախապատրաստված չեզոք  բանաձեւը մի գիշերում փոխվել է հօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականության: Լիսաբոն մեկնող ԱՄՆ նախագահ Քլինթոնի սեղանին մի թուղթ են դրել եւ ասել են. «Մեզ պետք է, Ալիեւը (հայր Ալիեւը – Գ. Մ.) լավ տղա է, այսպիսի մի թուղթ է խնդրել»: Եվ այդ շատերի հետ համաձայնեցված բանաձեւից հետո, չնայած հայկական կողմի վետոյին, Ադրբեջանի հռետորաբանությունն էլ է փոխվել, Արցախն էլ շուտով դուրս է թողնվել բանակցություններից:
Ինչ մնում է Թրամփին, որի նախորդ նախագահության օրոք նրա վարչակազմն առնվազն ոչինչ չարեց 2020 թվականին հայ Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիան զսպելու համար, նա, ըստ ժամանակին լրատվամիջոցներում շրջանառված տեղեկությունների,  ոչ միայն բիզնես նախագիծ է ունեցել Ադրբեջանում, այլեւ այդ պատերազմի ընթացքում էլ բիզնես է վարել թե՛ Ադրբեջանում, թե՛ Թուրքիայում:

Բայց դա էլ դեռ բոլորը չէ: Մեր ոխերիմ հարեւան ադրբեջանցիները, ինչպես հայտնի է, տարբեր մեթոդներով կարողանում են կարեւոր բարեկամներ գտնել, ի տարբերություն մեր որոշ ղեկավարների; Եվ այդ դեպքում երբեմն նաեւ մի դիպվածն է նրանց այդ հարցում օգնում: Ռուսաստանում ադրբեջանցի հայտնի խոշոր բիզնեսմեն, անցյալ տարի այրված «Կրոկուս սիթի հոլ» հսկա համալիրի սեփականատեր Արաս կամ Արազ Աղալարովին երկրի տարբեր ծրագրերում  կատարող մեծ ներդրումների համար նաեւ կոչում են ռուսաստանցի Դոնալդ Թրամփ: Նա նաեւ համարվում է Մոսկվայում Թրամփի լավագույն ընկերը: Նրանց բարեկամությունը սկիզբ է առել տարիներ առաջ, դեռ բիզնեսմեն Թրամփի Մոսկվա այցելությունից մի միջազգային մեծ փառատոնի առիթով, որն անցկացվել է Աղալարովի հիշյալ համալիրում՝ այդ երկու անձի գործակցությամբ, մեծ հաջողություն ապահովելով: ԱՄՆ-ի նորընտիր նախագահն ու ադրբեջանցի ազդեցիկ գործարարն անգամ ընտանիքներով են մոտ:

Այս ամենը որեւէ ազդեցություն կունենա թե չի ունենա մեր հարցերում ԱՄՆ-ի նորացող վարչակազմի քաղաքականության վրա, ինչպես ասացինք՝ ցույց կտա ժամանակը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ժնեւի կանտոնի խորհրդարանի բանաձեւը՝  հայ ռազմագերիների ազատարձակում

Հաջորդ գրառումը

Իրանի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունը Կասպից ծովում

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Ծնունդների և մահերի տարբերությունը նվազել է 18 տոկոսով. ժողովրդագրական բացասական միտումներ. Թադևոս Ավետիսյան

03/02/2026
Նորություններ

Ժամանակի հետ մեր հերոսը հասկացավ, որ իր հոգին տենչում է շատ փող և բարձր պաշտոն. Ռուբեն Հակոբյան

03/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ Վահե Հովհաննիսյան

03/02/2026
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Զարմանք է առաջացնում «Մեր ձևով»-ի որդեգրած քաղաքականությունը, որը շեշտը դնում է սոցիալ-տնտեսական զարգացման թեզերի վրա

02/02/2026
Հաջորդ գրառումը

Իրանի ու Ադրբեջանի համատեղ զորավարժությունը Կասպից ծովում

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական