Ուրմիայի իսլամական հեղափոխական դատարանը նախնական դատավճիռ է կայացրել Իսրայելի ռեժիմի օգտին լրտեսության մեջ մեղադրվող չորս անձանց նկատմամբ։
«Երկու առանձին գործերով չորս մարդ քրեական պատասխանատվության է ենթարկվել Սիոնիստական ռեժիմի օգտին լրտեսելու և «Մոսադ» լրտեսական ծառայության հետ համագործակցելու համար»,- ասվում է Արևմտյան Ադրբեջանի նահանգային դատարանի հայտարարության մեջ։
Այն նշում է, որ մեղադրյալներից երեքը, Մոսադ լրտեսական համակարգի ղեկավարությամբ և աջակցությամբ, մասնակցել են միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանության համար սարքավորումների տեղափոխմանը երկիր և նրա սպանության վայր։
Աղբյուր՝ ԻՌՆԱ