Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալիեւները մնում են Ալիեւներ

Գեղամ Քյուրումյան
01/11/2024
- 1 Նոյեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
39
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մարդկային հիշողությունն ամենազոր է: Այն կարող է արձանագրվել առօրյայի բոլոր պարագաներում, սկսած պարզ ու հասարակ հարցերից մինչեւ դիվանագիտական նրբություններ պարունակող խնդիրները: Ավաղ, երբ շեղվում ես նման հանգամանքներից, սովորաբար հայտնվում ես տարօրինակից մինչեւ զավեշտա- ծիծաղելի իրավիճակում, որը մարդ-արարածի բնորոշման դեպքում այնքան էլ ցանկալի չէ, եթե չասենք` պարզապես ցանկալի չէ: Թե ինչու եմ մտորում այս թեմայի շուրջ, նշեմ. մեր  անբարյացակամ հարեւանի հերթական ուղղակի անիմաստ արտահայտության կապակցությամբ, որպիսին է Հայաստանի հանրապետությունը ինչ-որ արեւմտյան ադրբեջան ներկայացնելու մտահոգության հետ:

Նախորդ դարի 60-80-ական ժամանակահատվածում մի արտահայտություն էր շրջում այդ հանրապետության մոտ, որն էր` լայն քայլերով է շարժվում Ադրբեջանը եւ տեղնուտեղն ավելացնում էին` դեպի Հայաստանի առեվտրային ցանցեր: Սա անժխտելի իրողություն էր, որն անուղղակի ձեւով հաստատեց Հեյդար Ալիեւը, 1970-ին ժամանելով Երեւան, ի դեպ` հատուկ ելույթով: Վերհիշենք այն. «Թանկագին ընկերներ, բարեկամներ: Թանկագին հայ եղբայրներ եւ քույրեր. (այս բառերը Հեյդար Ալիեւն ասում է նաեւ հայերեն): Ադրբեջանի աշխատավորները փառաբանում են Հայաստանի պանծալի բանվոր դասակարգին, հիանալի մտավորականությանը, որոնք ստեղծել են կայուն տնտեսություն, վիթխարի հաջողությունների են հասել գիտության զարգացման, վառ ու ինքնատիպ մշակույթի ծաղկման գործում: Հայ եւ ադրբեջանական ժողովուրդների բարեկամությունն իր արմատներով հասնում է մինչեւ խոր հնություն. դարեր շարունակ նրանք միասին են պաշտպանել իրենց ազատությունն ու անկախությունը օտարերկրյա զավիթիչների ոտնձգություններից: Մեր երախտագետ ժողովուրդների հիշողության մեջ ընդմիշտ պահպանվել են այդ պայքարի հերոսների` Վարդան Մամիկոնյանի ու Բաբեկի, Սասունցի Դավթի ու Քյոռ-օղլու անունները:

Ադրբեջանական ժողովուրդն ընդմիշտ կհիշի, որ Ադրբեջանի աշխատավորների շրջանում երկար տարիներ արգասաբեր մեծ աշխատանք են կատարել հայ ժողովրդի հիանալի զավակներ Ստեփան Շահումյանը, Բոգդան Կնունյանցը, Սուրեն Սպանդարյանը, շատ ուրիշներ:
Կեցցե աշխատասեր եւ տաղանդավոր հայ ժողովուրդը»: (Այս բառերը Հեյդար Ալիեւն ասում է նաեւ հայերեն):

Անցած տասնամյակների ընթացքում հայաստանյան հանրությունը երբեւէ չի անդրադարձել հարեւան հանրապետության ղեկավարի խոսքերի անկեղծությանը, դրանք դիտարկել է որպես իրադարձությունների հաստատում: Միայն Բաքվում 250.000 հայեր էին բնակվում, ուսյալ ու կայացած մարդիկ, ովքեր իրենց անուրանալի ավանդն են ներդրել Ադրբեջանի բոլոր ոլորտներում: Իսկ ո՞վ է եղել Բաբեկը, ում հայ ժողովրդի փառապանձ զորավարի կողքին ներկայացնում էր Հեյդար Ալիեւը: Հարցս ուղղեցի շրջապատիս պատմաբան ներկայացուցիչներին, որոնք հետաքրքրություն ներկայացնող որեւէ տվյալ չհիշեցին: Ինչպես հաճախ եմ անում, բացեցի նաեւ հայկական հանրագիտարանը, ուր համառոտ հետեւյալ տեքստին հանդիպեցի. «Բաբեկի ապստամբություն-հակաֆեոդալական ապստամբություն Ատրպատականում եւ Արեւմտյան Իրանում մոտ 816-837 թվականներին, Բաբեկի գլխավորությամբ, ով գառնարած, ուղտապան ու արհեստավորի աշակերտ է եղել: Շարժման հիմնական ուժը Խուրամյանների հետեւորդներն են եղել, որոնք պայքարել են արաբական խալիֆայության տիրապետության ու մահմեդականության դեմ: Ապստամբությունն անհաջողության է մատնվել: 837 թվականին Բաբեկը փորձել է անցնել Բյուզանդիա, սակայն բռնվել է եւ հանձնվել իշխանություններին եւ քառատվել»:

Ընդամենը երեք նախադասությունից բաղկացած սույն նյութը տեղադրվել է առնվազն երեք ադրբեջանցի պատմաբանների ուսումնասիրությունների հիման վրա, որոնք հրատարակվել են 1936-41 թվականներին: Բնական է, ոչ մի խոսք ու ակնարկ չկա Բաբեկի ազգային պատկանելության մասին, քանզի իրենց ազերի հռչակող հանրության ներկայացուցիչները երբեմնի Ատրպատական պետության տարածքում հայտնվել են առնվազն 5-6 դար անց: Այստեղ հաստատվելու նրանց փորձերի դեմ է պահքարել ապստամբ գառնարածը, որի մասին հիշատակում են անում նյութը կազմած ադրբեջանցի պատմաբանները: Սակայն դա գրեթե չի մտահոգում Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւին, որը նաեւ համատեղությամբ ուղտապանին ներկայացնում է տոհմիկ զորավար Վարդան Մամիկոնյանի կողքին:

Ավաղ, այսօրինակ գործերի փորձերը շարունակվում են նաեւ 21-րդ դար տեղափոխված ազերի ժառանգների կողմից, այնպես որ զուր չի ասվում` իրականի ու զավեշտի սահմանը մեկ քայլ է: Պատմությունն իրենց արշինով չափելն ու ձեւելը մնում է այս մարդկանց նախընտրելի զբաղմունքը, որը կապ չունի ժամանակակից աշխարհի հետ:
Ապրենք իրականության սահմաններում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ջավախքի արծիվները Արցախի լեռներում

Հաջորդ գրառումը

Իսրայելի ներխուժումը Լիբանան եւ 1982-ի ուրվականները

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Իսրայելի ներխուժումը Լիբանան եւ 1982-ի ուրվականները

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական