Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինձ համար Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, բայց անուններ չեմ տա. Արամ Սարգսյան

27/10/2024
- Նորություններ, Տեղական

Ես չգիտեմ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի ամբողջական բացահայտմանն ինչն է խոչընդոտում, դա հարցրեք քննչական մարմիններին, դատախազությանը, ինձ համար գործը բացահայտված է. այսօր ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը:

«Եթե ակնկալում եք, որ ես պետք է որեւէ անհատի կամ մարդու անուն տամ, ես նման բան չեմ անի: Ես ժամանակների ու իրավիճակի գնահատականն եմ տալիս: Այդ գնահատականը 25 տարի առաջ ու այսօր քաղաքական իրավիճակները գրեթե նույնն են: Կա պետություն, որն էն ժամանակ էլ ու հիմա էլ կողմ է Մեղրիով միջանցք ունենալուն, կամ այն ժամանակ Մեղրին Լաչինով փոխանակելու, եւ կան քաղաքական գործիչներ ու անհատներ, որոնք այն ժամանակ էլ կողմ էին եւ համարում էին դա լավ տարբերակ, հիմա էլ են այդպես համարում: Անգամ Լաչինն ու Մեղրին նույնականացնում են: Եվ կա պետություն, որ դրան դեմ է, այդ պետության անունը ԱՄՆ է, որն այն ժամանակ էլ թույլ չտվեց: Դա էր պատճառը, որ Հեյդար Ալիեւը Քի Վեսթում դեմ գնաց այդ տարբերակին, ինչի համար էլ Ալիեւին բոնուսներ տվեցին: Այդ բոնուսները եղան Բաքու-Ջեյհան նավթատարի եւ այլնի առումով:

Այսինքն խնդիրն աշխարհաքաղաքական է, եւ այդ համատեքստում կան քաղաքական ուժեր, որոնք կողմն են դրան, կան ուժեր, որ դեմ են դրան: Դրան այն ժամանակ դեմ էր եղբայրս, դեմ էր Կարեն Դեմիրճյանը: Հիմա, այսքան տարի մշտապես դեմ եմ եղել ես»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Հիշեցմանը, որ գործող իշխանությունը խոստանում էր բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը, մինչդեռ 6 տարի անց այն չի բացահայտված, Արամ Սարգսյանն ասաց. «Այդ հարցը տվեք իշխանությանը, թե ինչն է խանգարել բացահայտելուն: Ես կարծում եմ, որ արտաքին քաղաքական հետքից բացի կա ներքաղաքական մասնակիցներ, որոնք քրեական գործով անցնում են: Այդ համատեքստում բացահայտման եւ գործը նորից սկսելու հնարավորությունները ինչքանով են հնարավոր, ես չեմ կարող գնահատել, որովհետեւ վկաների մի ստված զանգված  բանտերում մահացան, մի ստվար զանգված տարբեր երկրներում մահացան ու անհետ կորան: Դա այնքան էլ հեշտ գործ չի՝ անկախ նրանից, իշխանությունն ուզում է բացահայտել, թե ոչ»:

Նա վստահություն հայտնեց, որ գործող իշխանությունը շատ կուզենար բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը եւ բացահայտվեր այն մարդկանց վրա, որոնց ժողովուրդը կասկածում է. «Ես դրանում կասկած չունեմ: կարողանում են, թե չեն կարողանում, դա արդեն քննիչների խնդիր է»:

Infoport

Նախորդ գրառումը

Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել

Հաջորդ գրառումը

Հենա ընդեղ կանգնած էն մարդը գոռում ա՝ երկիրը ծախեցիք. հետաքրքիր ա՝ էդ մարդն ուր ա տեսել, որ երկիրը ծախեցինք

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Հենա ընդեղ կանգնած էն մարդը գոռում ա՝ երկիրը ծախեցիք. հետաքրքիր ա՝ էդ մարդն ուր ա տեսել, որ երկիրը ծախեցինք

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական