Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ր ասացվածքներն են  Փաշինյանի օրոք խիստ արդիական դարձել

14/10/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեկ ամսվա մեջ բանակում երկրորդ զոհն ունենք, ավելի ճիշտ՝ սպանվածը, բայց ոչ թշնամու գնդակից։ Իսկ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ հրաժարական չի տվել։

Փաշինյանն իր կյանքի ու առօրյայի օրինակով ցույց է տալիս, որ «կյանքը շարունակվում է»։ ՔՊ ժողովրդավարության դպրոցում «Որտեղ հաց, այնտեղ կաց» խորագրով դասախոսություն կարդաց, մինչ այդ մասնակցեց Ապարանում տեղի ունեցած լեռնային հեծանվասպորտի մրցաշարին. տեսանյութ հրապարակեց՝ ինչպես էր ընտանիքով 4 տարի առաջ մասնակցում Երևանի տոնին…Ոչ մի խոսք, ոչ մի անդրադարձ խաղաղ պայմաններում բանակում սպանվող մեր զինվորի մասին, ոչ մի ցավակցություն կամ սթափության կոչ։

Փաշինյանի օրոք խիստ արդիական դարձան «Որտեղ հաց, այնտեղ կաց»,  «Ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իր դարդին» ասացվածքները։

Հոկտեմբերի 13-ին, Մեղրիում, ծառայության ժամանակ չբացահայտված հանգամանքներում հայտնաբերվել է  Աղասի Դալլաքյանի մարմինը, հոկտեմբերի 6-ին էլ Վարդենիսի մարտական դիրքերում գտել է 4 ամսվա ծառայող Վահե Հարությունյանի դին։

 2 զոհ՝ մեկ շաբաթում։

Երկուսի դեպքում էլ կարդացել ենք. «Պաշտպանության նախարարությունը  վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին»։

Այսքանը, վերջ։ Անցանք առաջ։ Մի ասացվածք էլ է Փաշինյանի ժամանակ խիստ արդիականացվել՝ «Վերքը տիրոջն է ցավ տալիս»։ Թող անպատժելիության, քաոսի ու անպատասխանատվության որջ դարձած մեր բանակում ծառայող տղաների հարազատները մտածեն, անմեղ զոհերի ծնողները ողբան, դո՞ւք ինչ ունեք մտածելու։ Կերեք, խմեք, կյանքը վայելեք, գարեջրի, գինու, ճագարի, ազնվամորու, ոչխարի փառատոներին մասնակցեք, ուղեղներդ մի՛ ծանրաբեռնեք ուրիշի դարդերով՝ բանակում՝ զոհ, Ադրբեջանը նոր տարածքներ է պահանջում, Բաքվում գերիներ ունենք, 300-ից ավելի անհետ կորածներ, պատերազմից 5 է պակաս…

Իզուր չի, որ Փաշինյանը կյանքի վայելքների իր առօրյան տեսանկարահում ու տարածում է  սոցցանցերում։ Դրանով նա լայն զանգվածների համար «Օվերտոնի պատուհանն» է աշխատեցնում՝ ո՞վ ասաց, թե Հայաստանում ամեն ինչ վատ է։ Մի ինձ նայեք, ինձ տեսնողը կասի, որ Հայաստանում ամեն ինչ վա՞տ է։ Բա որ վատ է, ես ինչո՞ւ եմ արխային հեծանիվ քշում, ոտքերս բացած,  պատուհանագոգին նստած՝ երաժշտություն լսում,  ՔՊ ժողովրդավարության դպրոցում դասախոսություն կարդում։

Դուք էլ ինձ նման վարվեք՝ թքած ունեցեք բոլորի վրա, որովհետև «եղունգ ունես, գլուխդ քորի»։

Ավելացնենք ևս մեկը՝ ռուսականը. Дают- бери, бьют- беги.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Համ էլ բրնձի փառատոն էլ կունենանք

Հաջորդ գրառումը

Հայկական ազգային կինոակադեմիան ձեռնահաս կառույց չէ «Օսկարում» ֆիլմ ներկայացնելու համար. «Ակն ընդ ական»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Հայկական ազգային կինոակադեմիան ձեռնահաս կառույց չէ «Օսկարում» ֆիլմ ներկայացնելու համար. «Ակն ընդ ական»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական