Հայկական կողմի հայտարարությունները ռազմագերիների վերադարձի մասին ծիծաղելի են. ասվում է ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Ադրբեջանը դեռևս հավատարիմ է մնացել հումանիզմի սկզբունքին և բոլոր ռազմագերիներին հանձնել է հայկական կողմին, Ադրբեջանը պարտավորություն չունի ազատ արձակել հայազգի ռազմական հանցագործներին և անջատողական խունտայի ներկայացուցիչներին»,- ասել է Հաջիզադեն։
Ինչպես տեսնում ենք, Բաքուն ոչ միայն օկուպացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու մտադրություն չունի, այլև շարունակում է անվայել, վիրավորական արտահայտություններով ներկայացնել նրանց, ինչի համար դարձյալ պատասխանատվության չի ենթարկվում։