ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արձագանքին՝ կապված ամերիկացի կոնգրեսականների նախաձեռնության հետ:
«Ես ուրախ եմ, որ մեր վճռական երկկուսակցական օրինագիծը գրավել է Ադրբեջանի նախագահի ուշադրությունը՝ չնայած այն բանին, որ նա միջոցառումն անցկացնում էր այն վայրում, որտեղ անցյալ տարի իր զորքերը զանգվածային էթնիկ զտումներ իրականացրին»,- ասել է Փալոնը:
Ալիևն ու նրա ռեժիմը ոչ մի նշանակալի պատասխանատվության չեն ենթարկվել. նկատել է նա և հավելել,որ չպետք է թույլ տալ COP29-ը օգտագործել հեղինակության ու ռեբրենդինգի համար: