Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

COP29. Մեծ Բրիտանիայի բնապահպան արքան էլ խուսափում է Բաքու մեկնել

Անահիտ Հովսեփյան
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
84
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հոկտեմբերի 9-ին գերմանական «Բունթե» հանդեսն իրազեկեց, որ  նոյեմբերին Բաքվում գումարվելիք կլիմայական գագաթնաժողովին չի մասնակցելու Բրիտանիայի արքա 75 ամյա Չարլզ Երրորդը, որ հայտնի է բնապահպանական ակտիվ գործունեությամբ եւ նախորդ՝ Դուբայում անցկացված COP28-ին բանախոսների թվում էր: Հղում տալով «Սքայ նյուզին», գերմանական լրատուն գրում է, որ հոկտեմբերի 18-ին Ավստրալիա եւ Սամոա 11 օրյա ուղեւորության պատճառով քաղցկեղով հիվանդ արքան ընդհատելու է նաեւ իր բուժումը, իսկ նոյեմբերի 11-ին Բաքու մեկնելն արդեն չեղարկել է:

«Ֆայնենշըլ թայմզ»-ի հաղորդման համաձայն, Bank of America-ի, աշխարհում խոշորագույն ամերիկյան միջազգային ներդրումային ընկերության՝ BlackRock-ի, Standard Chartered-ի, Deutsche Bank-ի ղեկավարներն այս տարի չեն մեկնելու Բաքու, նրանք չեն մասնակցելու COP 29 կլիմայական գագաթնաժողովին: Թերթն այլ լրատվամիջոցների նման պարզաբանում է, որ Ադրբեջանն այս օրերին քննադատությունների թիրախում է՝ մարդու իրավունքների ոտնահարման, հանածո բնական պաշարների գերօգտագործման պատճառով: Թերթը հիշատակում է, թե գագաթնաժողովը հյուրընկալող երկրի՝ Ադրբեջանի թեկնածությունը հաստատվեց արեւելաեվրոպական երկրների սատարման շնորհիվ:

Գերմանական «Շթեռնը» հոկտեմբերի 8-ին ծանուցում է, որ Ադրբեջանը կլիմայական գագաթնաժողովին ընդառաջ էլ բացառություն չի անում, ձերբակալում է նրանց, որ  համարձակվում են այլ կարծիք արտահայտել: Մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունները՝ Human Rights Watch-ը, Freedom Now-ն միացյալ զեկույց են հրապարակել՝ հաղորդելով, որ Ադրբեջանի կառավարությունը ջանում է, որ անկախ խմբավորումներ, քննադատական մեդիա չլինի: « Ըստ տեղեկությունների՝ Կասպից ծովի նավթով ու գազով հարուստ երկրում շինծու եւ քաղաքական դրդապատճառներով տասնյակ մարդիկ են ձերբակալվել: HRW-ն եւ Freedom Now-ն փաստագրել են 33 դեպք, որոնցում Ադրբեջանի իշխանություններին քննադատողները ենթարկվել են քրեական հետապնդման եւ բանտարկության:

Ձերբակալվածների թվում է իրավապաշտպան Անար Մամեդլին: Մինչ կալանավորումը նա նախաձեռնել եւ համահիմնել է կլիմայի վերաբերյալ արդարության հասարակական մի կառույց, որ Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների եւ կլիմայական արդարադատության համար քարոզչություն պիտի իրականացներ ՄԱԿ-ի կլիմայի համաժողովից առաջ: Նրա ձերբակալության պատճառ է նշվում կեղծ փողերի մաքսանենգությունը:

Սակայն հիշյալ հրապարակումները չեն անդրադառնում Արցախի հարցին, որ կարեւորել է «Թեյբլ» վերլուծականի հոդվածագիր Մաքսիմիլիան Արնհոլդը՝ հոկտեմբերի 1-ի իր անդրադարձում: Նա Ադրբեջան-Հայաստան հակամարտության մեջ կարեւոր է նկատում կլիմայական, էներգետիկ, բնական պաշարների  ազդեցությունը: Վերլուծաբանը հիշատակում է մեկ տարի առաջ Ադրբեջանի՝ Լեռային Ղարաբաղի վրա հարձակումն ու գրավումը, դրա մեջ ընդգծում ԵՄ անուղղակի ներգրավվածությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի կնքած գազային պայմանագրի միջոցով: Հաջորդ տեսանելի կետը Հայաստանի՝ ռուսական գազից եւ նավթից կախյալության թոթափումն է: Հայաստանից հիդրոէներգիա եւ հողմային էներգիա դեպի Եվրոպա արտահանելու նոր հնարավորություն կտա Սեւ ծովով նոր ստորջրյամալուխի կառուցումը: Հայաստանի մասնակցությունը մալուխային նախագծին թույլ կտա երկրին օգտվել կանաչ էներգիայից,Վրաստանի միջոցով այն արտահանել եվրոպական շուկաներ, հետեւաբար խթանել սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ», քաղտնտեսագետ Արմեն Սահակյանի տեսակետն է մեջբերում «Թեյբլի» վերլուծաբանը: Կլիմայական փոփոխությունները նկատելի են Հայաստանում, գրում է հոդվածագիրը՝ հիշատակելով մայիսին Հայաստանի հյուսիսում 4 զոհ, 270 տնավեր գրանցած ջրհեղեղը, որի տուժածներին առաջին անգամ ԵՄ-ն 100 000 եվրո օգնություն տրամադրեց:

Գերմանական «Թեյբլ» մեդիայի վերոհիշյալ վերլուծականի հաջորդ կարեւոր կետը ջուրն է: «Ջրի խնդիրները խորացնում են ճգնաժամը, գրում է հեղինակը: Մինչ 2020-ը Ադրբեջանը Հայաստանին ճնշում էր ԼՂ ջրի պաշարների օգտագործման հայտ ներկայացնելով: ԼՂ-ն վերահսկելով, Ադրբեջանի ձեռքում են Հայաստանի ամենամեծ ջրային ավազանը սնուցող աղբյուրներն ու վտակները: Ջրի խնդիրը հանգուցալուծելը ենթադրում է նաեւ համագործակցության հնարավորություն, որն էլ իր հերթին՝ երկրների մասնագետների միջեւ ջրային կառավարման ծրագիր: Կլիմայական գագաթնաժողովը կարող է այդ հարցի քննարկման սկիզբ դառնալ:

Հաջորդը, որ չի վրիպում գերմանացի վերլուծաբանի հայացքից, ԼՂ-ում բնապահպանական առաջատար նախագծերի կենտրոնացումն է: Ադրբեջանը հենց վերանվաճված ԼՂ-ում է էկո մոդելային բնակավայրեր կառուցում՝ այդու «պատերազմի կարմիրը կանաչ ներկելով»: Կովսականում (Զանգիլան) խելացի (smart) գյուղ է կառուցվում, որն աշխատում է վերականգնվող էներգիայով՝ փոքր հիդրոկայանից: 2021-ից ի վեր Ալիեւը ԼՂ հայտարարեց կանաչ էներգիայի գոտի եւ ներդրումներն ուղղված են հիմնականում հիդրոէներգետիկայի, քամու, արեգակի էներգիան շահագործելուն:

«Թեյբլի» վերլուծաբանը նկատել է տալիս, որ Ադրբեջանը չի թաքցնում, որ իր ձեռքում է  հումքով հարուստ Լեռնային Ղարաբաղը: Այդ տարածքն ապահովում է իր ապագան՝ նավթի եւ գազի ավարտից հետո: Սա ցույց է տալիս «Լեռնային Ղարաբաղում օգտակար հանածոների վերաբերյալ» կառավարության զեկույցը, ըստ որի այնտեղ հայտնաբերվել են կրիտիկական հումքի 350 հանքավայր՝ պղինձ, կոբալտ եւ լիթիում: Այս հանքանյութերի հրատապ կարիք ունի նաեւ Եվրոպան: ԼՂ-ի նվաճումից ընդամենը մեկ ամիս անց Ադրբեջանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաեւը հրավիրեց «GeoMining Baku»-ն ՝ Ադրբեջանում հանքարդյունաբերության առաջին տոնավաճառը: «Նոր շրջանները հարուստ են բնական հանքային պաշարներով, որ կարեւոր դեր կխաղան վերակառուցման գործում», նոյեմբերին Բաքվում կլիմայական գագաթնաժողովը նախագահող Բաբաեւի խոսքն է հիշատակում «Թեյբլը»:

Խաղաղություն կլինի՞…գագաթնաժողովից առաջ: Վերլուծաբան Մաքսիմիլիան Արնհոլդը նկատել է տալիս, որ հակվածություն կա գագաթնաժողովը գնահատել՝ որպես ժամանակավոր անվտանգություն Հայաստանի համար: Սակայն բարձրաստիճան դիվանագետները մտավախություն ունեն, որ COP29-ից հետո կարող է հերթական հարձակումը լինել: «Հայաստանի վարչապետ Փաշինյանը շարունակում է զիջումներ անել Ադրբեջանին՝ Ալիեւին հանգստացնելու հույսով», քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի քննադատությունից հատված է ներկայացնում գերմանացի վերլուծաբանը:  Ալիեւին Հայաստանում պետք է արտաքին թշնամի՝ սեփական իշխանությունը պահպանելու համար. Ադրբեջանը պահանջում է նաեւ Հայաստանում սահմանադրական փոփոխություն: Բայց մինչեւ 2027 թվականը չի սպասվում, որ փոփոխությունները ավարտին կհասցնեն, ինչը կարող է հետաձգել խաղաղության գործընթացը: Առայժմ բանակցություններ են վարվել միայն շրջանակային համաձայնագրի շուրջ: Կլիմայի գագաթնաժողովի բացումից առաջ կամ դրա ընթացքում կարելի էր պատկերացնել խաղաղության համաձայնագրի կնքումը, բայց Ադրբեջանի համար սա «PR հաղթանակ է», վերլուծաբան Գրիգորյանի կարծիքն է ներկայացնում «Թեյբլը»:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մ. Նահանգներու եւ Գանատայի Թ.Մ.Մ.-եան 37-րդ Պատգամաւորական Ժողովը եւ«Ապագայ» շաբաթաթերթի 49-րդ տարեդարձը

Հաջորդ գրառումը

 Զարմանք բաներ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Իշխանության կողմից ՍամվելԿարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելը քաղաքական հետապնդում ու ճնշում է

18/06/2025
Հրապարակախոսություն

Հայաստանի կառավարությունը հղում է ազդակներ, որոնք վանող են և հարվածում են պետության ներդրումային և գործընկերային իմիջին

18/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025
Հրապարակախոսություն

Հարվածելով Սամվել Կարապետյանին՝ Նիկոլը մեծ ծառայություն է մատուցում Ալիևին

18/06/2025
Հաջորդ գրառումը

 Զարմանք բաներ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է նվաստացնել ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանին՝ նրան մեղադրանք առաջադրելով իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Փաշինյանի ոչ...

ԿարդալDetails

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական