Երբ առաջարկվում է ԳԱԱ վերահսկողական ֆունկցիաներըտ վերացնել, դժվար չէ գնալ և ուսումնասիրել Վրաստանի փորձը, որտեղ արևմտյան ճնշման տակ տակ դա բերել է գիտական ֆունդամենտալ հետընթացի, լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանը։
«Այսօրվա իշխանությունն ամեն ինչի վերաբերում է հեղափոխական մեթոդներով. ինչ-որ մարդու գլխում ինչ-որ միտք է ծնվում, և նրանք դա պարտադրում են ամբողջ հասարակությանը՝ չհասկանալով, որ կարևոր է տասնյակ հազարավոր շահառուների կարծիքը։
Օրինագծով առաջարկվում է արգելել բուհական ենթակառուցվածքներ ստեղծել ակադեմիական քաղաքից դուրս: Սա նշանակում է, որ մարզերի բոլոր բուհական կենտրոնները պետք է փակվեն։ Ներկայումս մարզկենտրոններում սովորում է մոտ ինը հազար ուսանող, դասավանդում են համարյա այդքան դասախոսներ ու աշխատակիցներ։ Եվ այս ամենը պետք է փակվի, քանի որ ինչ-որ մեկի գլխում նման խելագար գաղափա՞ր է է ծնվել: Եվ քանի որ իշխանություններն ԱԺ-ում ունեն կայուն մեծամասնություն, կարող են այդ խելագար գաղափարը տանել այնտեղ դակել։ Սա բացարձակապես անթույլատրելի է»,- նշեց Ավետիք Չալաբյանը։