Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերձավորներին ամիսներ առաջ է հայտնել իր վերաքննիչ դատարան գնալու մասին՝ իմանալով, որ ցուցակում իրենից առաջ դատավոր կա՝ Արման Հովհաննիսյանը․ փաստաբան

26/09/2024
- Նորություններ, Տեղական

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է․

«Դատավորները պարտավոր են առաջին հերթին արհամարհել անբարոյականությունը։

Ով մի փոքր անգամ ուսումնասիրել է մեր ներկայիս քաղաքական վերնախավի պահվածքը, վարքագիծը, կհաստատի, որ առաջին ակնառու բաներից է այս մարդկանց մոտ ամոթի զգացողության պակասը, իսկ ոմանց մոտ` դրա իսպառ բացակայությունը, սուտ խոսելը, անբարոյականությունը։ Անբարոյականություն ասելով տվյալ պարագայում թեթևաբարո վարքագիծը նկատի չունեմ, այլ արհամարելը մարդկանց մեծամասնության պահանջմունքները, շահերը, որոնք արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով և ամրապնդվում են մասսայական օրինակի, սովորույթի, ավանդույթի, հասարակական կարծիքի ուժով։ Ասելիքս բնավ էլ չի վերաբերում անօրինական դատելուն, կալանավորելուն՝ դա այլ պատմություն է, խոսքը հենց դատավոր գործընկերների հանդեպ որոշ դատավորների ցուցաբերած վարքագծի մասին է։

Դրանցից առաջինը, անշուշտ, արդեն վճռաբեկ դատարանի դատավոր, նույն ինքը Վրաստանի գյուղատնտեսության նախարարության «Շրոմա» եթերայուղային մշակման խորտնտեսության նախկին իրավաբան և «վերաքննիչ․․․» չատում վարչապետի ու նրա կնոջ վարքագծի վերաբերյալ պրիվատ խոսակցությունը վարչապետի սեղանին դրած, գործընկեր 4 դատավորի փուռը տված, դատավորներից մեկի տեղի վրա աչք ունեցող ու հիմա այդ պաշտոնը զբաղեցնող Ռուբիկ Հրանտի Մխիթարյանի մասին է: Լավ 5-10 տարի հետո, որ այս մարդու թոռները հարցնեն, թե պապի, ո՞նց եղավ, որ դարձար Վճռաբեկի դատավոր, այս մարդը ի՞նչ է ասելու, ասելու է՝ գործ տվեցի, ընկերներիս ծախեցի դրա համար էլ դարձա՞։

Լավ հերն էլ անիծած, թե ինչ կասի իր թոռներին, բա իր հետ աշխատող դատավորներ, դուք ո՞նց եք վերաբերվում այս մարդուն. կա՛մ դուք էլ նմանների նման վարքագիծը նորմալ եք համարում՝ ասել է թե՝ պաշտոնի համար ընկերներին դավաճանելը ի՞նչ է որ, կա՛մ էլ դուք պիտի ձեր վարքագծով ցույց տաք, որ նա «իզգոյ» է, որ նման արժեհամակարգով մարդը տեղ չունի ձեր շարքերում։ Իրավաբան լինելուց առաջ, մարդը, դատավորը պետք է բարոյական լինի, իսկ ընկերոջը ծախելը, ընկերոջ պաշտոնի վրա աչք ունենալը ես չգիտեմ ինչպես է տեղավորվում այդ սահմաններում։

Բայց երանի թե Ռուբիկ Մխիթարյանը եզակի լիներ։ Օրերս ականատես եղանք մեկ այլ նման դրսևորման՝ խոսքը ոչ ավել, ոչ պակաս Հրայր Թովմասյանի գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանի մասին է։ Ընդամենը «պատահականությամբ» կամ «զուգադիպությամբ» այս դատավորի՝ Հրայր Թովմասյանի գործով խորհրդակցական սենյակ գնալուց մի «կես» ժամ առաջ, դատավոր Արման Հովհաննիսյանի անունը հանվում է առաջխաղացման ցուցակից, ասել է թե, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածու է դառնում հենց Տաթևիկ Գրիգորյանը։

Ես չեմ ուզում խոսել նման որոշման անօրինական լինելու մասին, դրան դեռ կհասնենք, սակայն իրավական առումով, միայն այս փաստի ուժով Տաթևիկ Գրիգորյանը պարտավոր էր հետ գալ խորհրդակցական սենյակից ու ոչ թե վախվորած պահվածքով ու ձայնով դատավճիռ կարդար, այլ գար ու ինքնաբացարկ հայտներ։ Եթե անգամ ամենաանաչառն է եղել այս դատավորը, միայն այս հանգամանքը բավարար էր, որ անաչառ դիտորդի մոտ նա դադարեր լինել անաչառ դատավոր։ Անաչառ դիտորդը նման իրավիճակը գնահատում է որպես Տաթևիկ Գրիգորյանին՝ իր մատուցած ծառայությունների դիմաց տրված վարձատրություն։ Բայց երանի հանրային ընդունված նորմերին հակասող դրսևորումը միայն սա լիներ։

Իր մերձավոր շրջապատին Տաթևիկ Գրիգորյանն ամիսներ առաջ է հայտնել իր վերաքննիչ դատարան գնալու մասին. դա այն դեպքում, երբ ինքը գիտեր, որ ցուցակում իրենից առաջ, իրենից շատ արժանի դատավոր կա՝ Արման Հովհաննիսյանը։ Այսինքն` ինքը գիտեր, որ իր մատուցած ծառայությունները գնահատելու համար Հովհաննիսյանին հանելու են ցուցակից։ Ինքը գիտեր, որ ինչու են իրեն հանում գործերի բաշխման ցուցակից, ինքը գիտեր, որ պատահական չի, որ վարույթ չեն հարուցում վաղեմության ժամկետն անցած գործը 5 տարի քննելու համար։ Ինքը գիտի ու գիտեն իրա շրջապատի դատավորները, գիտեն իր ու Կարեն Անդրեասյանի հանդիպման մասին, գիտեն այդ հանդիպման ժամանակ Արման Հովհաննիսյանին արդարացիորեն պատկանող պաշտոնի շուրջ բազարների ու համաձայնությունների մասին։ Մի խոսքով, գիտեն Տաթևիկ Գրիգորյանի ով լինելը։

Ասածս ինչ է. ես Տաթևիկի, Ռուբիկի ու իրենց նման դատավորների գործընկերներից չեմ պահանջում, անգամ չեմ ակնկալում, որ անարդար դատական ակտի համար նրանց պետք է արհամարհեն, բայց, հարգելի դատավորներ, եթե մի քիչ թասիբ, նամուս դեռ ունեք, եթե մի քիչ դեռ դատավոր եք, արհամարհեք նրանց, արհամարհեք՝ նրանք ձեր բարևին անգամ արժանի չեն։ Արհամարհեք ոչ թե նրա համար, որ նրանք վատ դատավորնեն են, այլ նրա համար, որ դուք բարոյական մարդիկ եք՝ անկախ ձեր թույլ տված դատական սխալներից։

Ու թե դատական իշխանությունը իր մեջ դեռ ուժ ունի, դուխ ունի, պիտի չթողնի, որ անբարոյականությունը «առաջխաղացում» ունենա։ Տղերք, տիկնայք, անբարոյականությանը եթե չես հակադրվում, նա հաղթում է»,- գրել է Աթանեսյանը։

Նախորդ գրառումը

Արցախյան 44-օրյայի վերաբերյալ ֆիլմը չի ներկայացվի «Օսկար»-ի, Կինոակադեմիայի ընդհանուր որոշումն է եղել

Հաջորդ գրառումը

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր. Էդուարդ Շարմազանով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Սա Հայաստանը փաստացի Էրմենիստան դարձնելու միջազգայնացման ազդարարումն էր. Էդուարդ Շարմազանով

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական