Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա երկրորդ Գազայի հատված․ Գուտերեշ

22/09/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այն պայմաններում, երբ Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջև ռազմական գործողությունները լայնածավալ պատերազմի շեմին են, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Arab News-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է, որ աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա երկրորդ Գազայի հատված:

Անցյալ շաբաթ Լիբանանում փեյջերների և գրպանային ռացիաների դետոնացիան, որի հետևանքով զոհվել էր  37 մարդ և վիրավորվել ավելի քան 3,000-ը, և դրան հաջորդած Լիբանանի սահմանային շրջանների գնդակոծումը, տարածաշրջանում լարվածությունը հասցրեց սահմանային կետի:

Գուտերեշը հայտարարել է, որ «պետք է ամեն գնով խուսափել» Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև լայնածավալ պատերազմից։

Սակայն, ըստ նրա, այս ֆոնին «աճում է այն գիտակցությունը, թե ինչը պետք է դադարեցնենք»:

«Մենք պետք է դադարեցնենք այս պատերազմն ամբողջությամբ։ Մենք պետք է դադարեցնենք պատերազմը Գազայում»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը խոստովանել է, որ հակամարտությունը գերազանցել է իր սպասելիքները տևականության և «ավերածությունների ու տառապանքների աննախադեպ մակարդակի» առումով։

Կրկին վճռականորեն դատապարտելով հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից հարավային Իսրայելի վրա հարձակումը, նա կրկնել է, որ «դա երբեք չի կարող արդարացնել պաղեստինյան ժողովրդի հավաքական պատիժը»:

Պատասխանելով պատերազմը դադարեցնելու գործում ՄԱԿ-ի պատասխանատվության մասին հարցին՝ Գուտերեշը հստակեցրել  է, որ պատասխանատվությունը կրում են հակամարտությունը նախաձեռնողները:

Ըստ նրա, ՄԱԿ-ը հետևողականորեն հրադադարի և մարդասիրական օգնության տրամադրման կոչ է արել  մարտերի սկսվելուց ի վեր, սակայն, ըստ նրա, «անհնար է համոզել նրանց, ովքեր չեն ցանկանում համոզվել»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեզ բաժին հասած ճակատագիրն է՝ պայքարել այնքան, մինչև արդարությունը կհաղթի

Հաջորդ գրառումը

Եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է․ Սրբազան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մենք պետք է կամուրջներ կառուցենք, ոչ թե այրենք դրանք. Կոբոխիձե

17/04/2026
Նորություններ

Ոչ ոք չպետք է կասկածի տակ դնի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների ամրությունը. Օվերչուկ

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Նորություններ

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ. Ալեն Սիմոնյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Եթե ոմանց համար սա քաղաքական գործ է, ինձ համար սա կյանք է․ Սրբազան

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական