Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միջազգային իրավունքը, այո, զրո է. բայց կախված է այն բանից, թե մենք ինչպես ենք այդ միջազգային իրավունքից օգտվում. Օկամպո

13/09/2024
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեսադարան

Լուիս Մորենո Օկամպոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ես ապրիլից մասնակցում եմ «Դադարեցրեք ցեղասպանությունը» սոցիալական արշավին, նպատակը՝ ազատել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդներին։ Աշխարհի հայերը նույնպես պայքարում են արդյունքի հասնելու համար։

Հայաստան ենք եկել, որպեսզի տեղեկանանք՝ ինչ է  կատարվում այստեղ։ Վաղը հանդիպելու եմ կաթողիկոսի հետ, այսօր՝ արցախցի առաջնորդների հետ, եղել եմ նաև հայ-ադրբեջանական սահմանին, տեսել եմ, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Հայերը  մենակ  չեն։ Սփյուռքը պետք է միանա այս գործընթացին, պահանջի, որ ցեղասպանությունը դադարեցվի, որ Ադրբեջանն ազատ արձակի պատանդներին»։

 Օկամպոն մեկնաբանեց,թե երբ է միջազգային իրավունքը դառնում զրո, իսկ երբ է այն կարևորվում ու հարգվում։

«Միջազգային իրավունքը, այո, զրո է. բայց կախված է այն բանից, թե մենք ինչպես ենք այդ միջազգային իրավունքից օգտվում։

Հայաստանը 1990-ականների պատերազմում հաղթել էր, բայց չկարողացավ իրավական լուծումներ գտնել այդ հաղթանակը պահպանելու համար։ Եվ հիմա վճարում է  այդ սխալների համար։ Ադրբեջանը պարտավոր է հարգել միջազգային իրավունքը։ Ես խոսել եմ Արցախի ներկայացուցիչների հետ, թե ինչպես ենք ծրագրում արցախցիների վերադարձը և ինչպես է Ադրբեջանը ճանաչելու արցախցիների իրավունքները։ Բայց արցախցիների կողմից մշակված պլան է պետք, իրավունքը կա և այն գործադրելու բարենպաստ պայմաններ կան։ Ես միշտ հիշում եմ՝ նյուրնբերգյան դատախազներից մեկը 103 տարեկան էր, նա ամեն ինչ տեսել էր։ Նրա խորհուրդն էր՝ երբեք մի՛ հանձնվեք, երբեք մի՛ հանձնվեք, երբեք մի՛ հանձնվեք։ Հայերը լավ գիտեն, թե ինչ է դիմակայությունն ու տոկոնությունը։ Ինձ պատմել են, թե Հայաստանում ու Արցախում ինչ դաժանություններ են տեղի ունեցել։ Այս պահին միջազգային իրավունքը ձեր կողմից է»,- վստահեցրեց Օկամպոն։

Նա համակարծիք է, որ Ադրբեջանում անկախ դատարան չկա։ Հայ ժողովուրդը, ժողովուրդը, ոչ թե կառավարությունը, պետք է ամբողջ աշխարհի հայերին դիմի և խնդրի, պահանջի՝ Ադրբեջանից պահանջել ազատ արձակել  գերիներին։

 Օկամպոն ելք ցույց տվեց. «ԱՄՆ-ում ձեր ընկերները, հայրենակիցները Կոնգրեսում ներկայացուցիչներ ունեն, պետք է բոլոր երկրներում իրենց ներկայացուցչությունն ընդլայնեն, դիմեն կառավարությություններին։  Հայկական Սփյուռքը դրա հնարավորությունն ունի, դուք ունեք լայն ներկայացվածություն՝ Սփյուռք Կանադայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Բրազիլիայում ու այլուր։  Սա իրավական գործընթաց չէ, զուտ քաղաքական գործընթաց է, որ պետք է իրացվի COP 29-ից առաջ»։

Կա միտում, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, բայց կան նաև մարդիկ, նրանք էլ պիտի ամեն ինչ անեն, որ ձայների հնչեղությունը բազմապատկվի։

Նախորդ գրառումը

Ուղիղ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ԼՈՒԻՍ ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈՅԻ ԱՍՈՒԼԻՍԸ

Հաջորդ գրառումը

Բաքվի բանտերում դաժանությունների ենթարկված 4 հոգի տեղափոխվել է Վաշինգտոն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Զինծառայող է մահացել

21/07/2026
Նորություններ

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026
Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Հաջորդ գրառումը

Բաքվի բանտերում դաժանությունների ենթարկված 4 հոգի տեղափոխվել է Վաշինգտոն

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական