Երեքշաբթի, Փետրվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԱՔՍԻՄԻ «ԳԵԶԻ» ԱՅԳԻՆ ԵՂԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲ ԳԵՐԵԶՄԱՆՈՑԻ ՏԱՐԱԾՔ

12/06/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հունիս, 2013
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

1919-ին այնտեղ է կառուցվել Մեծ եղեռնի առաջին հուշարձանը

Երեկ առավոտյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակի «Գեզի» զբոսայգում ցուցարարները վերստին բախվեցին ոստիկանության հետ: Բորբոքված կրքերը չեն հանդարտվում, ոչ էլ կհանդարտվեն, որքան էլ վարչապետ Էրդողանն այսօր ընդունի բողոքի ցույցերը համակարգող «Թաքսիմի պլատֆորմի» ղեկավարներին: Խնդիրը այգու հատման ենթակա ծառերը, այսինքնՙ բնապահպանությունը չէ, այլ աշխարհիկ քեմալականների հակազդեցությունը իսլամամետ կառավարությանը, որը դրսեւորվում է վարչապետ Էրդողանի Թաքսիմ հրապարակը վերակառուցելու նախագծի շուրջը:

Ցուցարարները չեն հաշտվում հրապարակում Աթաթուրքի անվան մշակույթի պալատը քանդելու եւ այնտեղ պատմական «Սելիմիե» զորանոցը վերականգնելիս նաեւ մզկիթ կառուցելու մտքի հետ, հակառակ դրանՙ վարչապետ Էրդողանը համառում է: Հարկ է նշել, որ այսօր Աթաթուրքի պալատի առնչությամբ Էրդողանին հակադրվող քեմալականներն էլ 30-ականներին «Գեզի» այգին կառուցելու համար քանդել էին հայկական Սուրբ Հակոբ գերեզմանոցն ու հարակից Խոր Վիրապ եկեղեցին, բարեկարգման համար որպես շինանյութ օգտագործելով գերեզմանաքարեր:

16-րդ դարի այդ գերեզմանոցը զբաղեցրել է 56 հազ. քմ տարածք, իսկ հարակից կառույցներըՙ 5 հազ. քմ: 1915-ին գերեզմանոցը հայտարարվել է «լքյալ գույք»: Հետագայում, ըստ ամենայնի 1918-ի Մուդրոսի զինադադարից հետո, թեեւ հետ է հանձնվել համայնքին, սակայն 1926-ին Բերայի քաղաքապետարանը փակել է գերեզմանոցը եւ որոշել փոխադրել մեկ այլ տեղ: Որոշումը Սուրբ Հակոբ գերեզմանոցի առգրավման ազդակ է հանդիսացել: 1931-ին Բերայի քաղաքապետարանը գերեզմանոցի հետ առգրավվել է նաեւ Սուրբ Հակոբ հիմնադրամին պատկանող հարակից շինություններըՙ խանութներով եւ ավտոտնակներով հանդերձ:

Ապարդյուն են անցել Կ. Պոլսո հայոց պատրիարքարանի, թաղական խորհրդի եւ հիմնադրամի դիմումները դատարան: 1934-ին Ստամբուլի դատարանը վճռել է գերեզմանոցը հանձնել քաղաքապետարանի տնօրենությանը, որն էլ 1938-ին հիմնովին քանդել էՙ վերածելով ամայի հողատարածքի: 1939-ին նույն ճակատագրին է արժանացել նաեւ Խոր Վիրապ եկեղեցին: Գերեզմանաքարերը օգտագործվել են «Գեզի» զբոսայգու եւ Էմինոնյու հրապարակի կառուցապատման նպատակով:

Այս տվյալները քաղել ենք Արմավենի Միրօղլուի «Հասարակական պատմություն» հանդեսում հրապարակված հոդվածից, որը հունիսի 8-ին արտատպել էր Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Քրդական «Ֆըրաթ» լրատվական գործակալությունն էլ հունիսի 9-ին հրապարակեց «Ո՛չ ռասիզմին եւ ազգայնամոլությանը» նախաձեռնության խոսնակ Ջենգիզ Ալգանի նույն օրը «Գեզի» այգում արած հայտարարությունները:

Ալգանը նշել է, որ 1560-ին սուլթան Սուլեյման 1-իՙ որպես գերեզմանոց հայկական համայնքին հատկացրած այս տարածքը թալանվեց, 1940-ին արդեն հայերը զրկված էին տարածքի նկատմամբ ամեն մի իրավունքից: Ապա նա շարունակում է. «Գեզի զբոսայգու այն աստիճանները, որոնց վրա այսօր ցատկոտում են, այստեղ թաղված հայերի գերեզմանաքարերն են»:

Ալգանը ուշադրություն է հրավիրում նաեւ 1919-ին, այսինքնՙ ցեղասպանությունից 4 տարի անց այգու տարածքում Մեծ եղեռնի առաջին հուշարձանի կառուցման փաստինՙ նշելով, որ դա այնուհետեւ քանդել են: Ապա Ալգանը ընդգծում է. «Այս փաստերը ծանոթ չեն հասարակական լայն շրջանակներին: Մենք ցանկացանք, որ փաստերի մասին նշվի ազատության պայքարի խորհրդանիշը դարձած «Գեզի» զբոսայգում: Մինչ դիմադրությունը զբոսայգում շարունակվում է, ցուցարարները մեզ համար անսովոր ձեւով քրդերից ներողություն են խնդրում: Իսկ հայերին նրանք գրեթե չեն ճանաչում, որովհետեւ վերջիններիս բնաջնջել են: Անկախ բնաջնջումից, տասնյակհազարավոր հայեր դեռ կան: Նրանք ջանում են ապացուցել իրենց պապերի բնաջնջումը այս հողերում: Մենք էլ պիտի ջանանք, որ մարդիկ հիշեն ցեղասպանությունը, առերեսվեն ցեղասպանության հետ եւ իրազեկ լինեն իրողությանը: Ուզում ենք, որ «Գեզի» զբոսայգի այցելողները 1919-ին այստեղ կանգնեցված ցեղասպանության հուշարձանի մասին իրազեկված հեռանան: Հուսանք, որ մի օր նույն տեղում ցեղասպանության նոր հուշարձան կկառուցվի»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՎՐՈՊԱՅԻ 2 ՉԵՄՊԻՈՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ. ԵՐԿՈՒՍԸ ՀԵՌԱՑԱՆ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ԿՐՔԵՐ ԴԻԼԻՋԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՇՈՒՐՋԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական