Կրասնոդարում ոստիկանները ձերբակալել են գործարարին, որը կասկածվում է Կրասնոդարի բարձրագույն ռազմական ուսումնարանի կուրսանտական հանրակացարանի վերակառուցման ժամանակ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից ավելի քան 7,2 մլն ռուբլի հափշտակելու մեջ: Այս մասին սեպտեմբերի 11-ին հայտնել են իրավապահ մարմինները։
Խոսքը ՛՛ՏԿ-Պրոգրես՛՛ ընկերության գլխավոր տնօրենի ձերբակալության մասին է։ ՛՛Գործարար Սուրեն Գրիգորյանը ձերբակալվել է Կրասնոդարում՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության քրեական գործի շրջանակներում (ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մաս)՛՛,-մեջբերում Է ուժայինների հաղորդագրությունը ՏԱՍՍ-ը։
Գրիգորյանը ձերբակալվել է մինչեւ դատարանի կողմից խափանման միջոց ընտրվելը:
Խուզարկություններ են կատարվում նրա բնակության և աշխատանքի վայրում։ Լուծվում է նաև կասկածյալի գույքի կալանքի հարցը։
Քննության տվյալներով՝ 2020 թվականի օգոստոսի 25-ին Պաշտպանության նախարարության և ՛՛ՏԿ-Պրոգրես՛՛-ի միջև կնքվել է պետական պայմանագիր՝ բարձրագույն ռազմական ուսումնարանի կուրսանտների համար հանրակացարանի վերակառուցումն ավարտելու համար: 2023 թվականին հանցավոր խմբի կազմում նախնական համաձայնությամբ կասկածյալը կատարված աշխատանքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դրանց ընդունման ակտերում։ Պաշտպանության նախարարության կողմից վճարված, բայց կապալառուի կողմից չկատարված աշխատանքների արժեքը կազմել է 7,209,386 ռուբլի: