Գաղտնիք չէ, որ այսօր ապրում ենք մեր հազարամյա պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում: Գաղտնիք չէ նաեւ, որ ադրբեջանաթուրքական եւ վարձկան թափթփուկ-հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք չեն եկել միայն տարածքներ գրավելու նպատակով: Նրանց նպատակը Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու վերջնականապես իրագործելն ու համաթուրանական կայսրության վերականգնմանը խանգարող հայկական սեպ-խոչընդոտը վերացնելն է:
Իսկ արդյոք թուրքերն են ինքնուրույն ծրագրել ու ծրագրում եւ գործում: Միանգամից ասեմ, որ` ո՛չ, երիցս ո՛չ: Հարցի պատասխանի արմատները շատ խորն են ու տանում են դեպի հեռավոր անցյալ: Դեռեւս վաղնջական ժամանակներից մի թեզ է շրջանառվում, ըստ որի մարդկային հասարակության զարգացման հիմքում էգի եւ արուի միջեւ մշտական հակասությունն է ու պայքարը` ավելի զորավոր եւ միմյանց իշխելու համար: Այդ նույն թեզի հեղինակները, որպես էգի մարմնացում, տեսել են հնագույն ժամանակների տիրակալ Շամիրամի կերպարում, իսկ արուինը` Արա Գեղեցիկի: Զարգացնելով այդ գաղափարը, թեզի հետեւորդները Երկիր մոլորակի վրա բոլոր ժամանակներում եւ բոլոր անկյուններում տեղի ունեցող քիչ թե շատ ուժգնության բախումների հիմքում տեսնում են այդ հակասությունը: Այսինքն` ըստ այդ թեզի հետեւորդների, բոլոր դեպքերում եւ ամենուրք այդ հակասություն-պայքարն է պատմության շարժիչ ուժն ու լոկոմոտիվը:
Իսկապես էլ, երբ փորձում ես ինքդ քեզ համար պարզաբանել ու խորությամբ ըմբռնել Հայոց պատմության շրջադարձային իրադարձությունների պատճառները, իսկույն, իսկ ավելի շատ միջնորդավորված, նկատելի է դառնում հրեական գործոնի էական դերակատարությունը: Գոնե վերջին հարյուրամյակում տեղի ունեցած մեզ համար ամենացավոտ ցեղասպանության ակունքներում հաստատ նաեւ նրանք էին կանգնած: Ակամայից հարց է առաջանում` ինչո՞ւ:
Կարծում եմ, որ հիմնախնդիրն ավելի ամբողջական ու խորքային հետազոտության կարիք ունի, սակայն սկզբի համար որպես բանալի կարող է ծառայել ազգությամբ հրեա անգլիացի հնէաբան, զինվորական, գրող եւ նշանավոր լրտես Լոուրենս Արաբացու (իրական անունը` Թոմաս Էդուարդ Լոուրենս 1888-1935, «Իմաստության յոթ սյունաքարեր» ինքնակենսագրական գրքի հեղինակը) մեկնաբանությունները հայի կերպարի առնչությամբ, որոնք այսօր էլ խիստ արդիական են, քանի որ հայի նկատմամբ նրա մոտեցման ճիշտ ընկալումը կարող է լույս սփռել համահայկական խնդիրների վրա այժմյան տեսանկյունից: «Իմաստության յոթ հիմնասյուները» աշխատությունը եւ ամերիկացի լրագրող ու խմբագիր Լինքոլն Ստեֆենսին տված նրա հարցազրույցը տպագրված «Այդ անտանելի հայերը» վերնագրով, պարզաբանում է Լոուրենսի դիրքորոշումը. «Եթե հայերին ամեն 100 տարին մեկ չկոտորենք, նրանք հնարավորություն ձեռք կբերեն եւ ամբողջ մոլորակի տերը կդառնան ու իրենց համար կաշխատեցնեն մնացյալ ամբողջ մարդկությանը»:*)
Նշենք, որ Լոուրենսը եղել 1916-1918 թթ. արաբական ապստամբության կազմակերպիչը եւ հենց այդ ժամանակ էլ մոտիկից ծանոթացել է Օսմանյան տիրապետության տակ գտնվող հայերի կեցությանն ու ազգային առանձնահատկություններին: 1919 թ.` Փարիզի կոնֆերանսի օրերին ամերիկացի լրագրող Լինքոլն Սթեֆենսին տվել է այդ բացառիկ հարցազրույցը եւ ներկայացրել հայերիՙ իբրեւ հնագույն ազգի ինքնության, հասարակական-քաղաքական կերպարի եւ դերակատարության մասին կարծիքն ու տեսակետները: Այդ հարցազրույցում Լոուրենսը ներկայացնում էր ԱՄՆ-ի կողմից Հայաստանի մանդատի ստանձման բրիտանական տեսակետը, բացատրում, թե ինչո՞ւ ամերիկացիները պետք է հայերին հոգ տանեն եւ փրկեն նրանց թուրքերից, հույներից, ֆրանսիացիներից, իտալացիներից, բրիտանացիներից եւ հենց իրենցից էլ:
Անդրադառնալով այն հարցին, թե հայերը կարո՞ղ են բրիտանական հովանավորությամբ ազատագրվել Օսմանյան տիրապետությունիցՙ Լուրենսը պատասխանում է. «Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, քաղաքակրթվածության տեսակետից ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում: Ասում եմ ձեզ, որ եթե հայերին առիթ տրվի մի կարգին թռիչք առնելու աշխարհում, եւ նրանք ազատ իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, ամբողջ մոլորակի տերը կդառնան եւ կաշխատեցնեն ամբողջ մնացյալ մարդկությանը: Դա է, որ գիտեն թուրքերը եւ սարսափում են, եւ հույներն էլ եւ … մենք բոլորս, որ գիտենք նրանց»:
Շարունակելով նույն ոգով Լոուրենսն ընդգծում է, որ հայերը չափից ավելի գործնական են եւ չեն աշխատելու: Նրանք առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության եւ բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում հետամնաց ժողովուրդներից. «Հայերը չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար», քանի որ գոյությունը պահպանած հնագույն ցեղերն իրենց բնույթով էվոլյուցիայի արդյունք են եւ առեւտրական են: Նրա վերաբերմունքը հայերի նկատմամբ ունի երկակի բնույթ. մի կողմից նա ընդունում է հայերի մեծությունըՙ քաղաքակրթության, մտածողության եւ հավատքի առումներով, բայց մյուս կողմից էլ գտնում է, որ թուրքերը պիտի ոչնչացնեն հայերին, քանի որ դա նպաստում է Արեւմուտքի, մասնավորապես, Բրիտանիայի շահերին, որն էլ հետագայում կարող է շահարկել այդ գործոնը. «Հայերը, նրա կարծիքով, չպետք է ունենան Հայաստանը, բուն երկիրը: Նրանք չեն աշխատի նույնիսկ իրենց օգուտի համար: Ուզում են այդ հողերը, բայց միայն սեփականատերը լինելու համար: Արտոնագրությամբ վարձով կտան ուրիշներին»:
Լոուրենսի կարծիքով «հայերը չեն ծախսում, ձեռք են բերում ու խնայում: Վաճառում են, բայց միայն կրկին գնելու եւ ավելի ու ավելի ձեռք բերելու համար»: Այնուհետեւ բացատրում է, որ այդպիսի զարգացումը էվոլյուցիայի արդյունք է, իսկ էվոլյուցիան աստիճանական զարգացման խնդիր է, որի արդյունքում է որ հայերն ամենաբարձր աստիճանին են հասել: Եթե հայերին երբեւէ հնարավորություն տրվի, նույն ոգով շարունակում է Լոուրենսը, եթե նրանք իշխանություն ձեռք բերեն երկրագնդի որեւէ անկյունում, նրանք ամբողջ մոլորակի տերը կդառնան: Իսկ դա գիտեն եւ հենց դրանից են սարսափում հրեաներն ու թուրքերը եւ բոլոր նրանք, ովքեր գիտեն նրանց»: Հենց դա է պատճառը, որ դարերի ընթացքում աշխարհի տիրակալները մշտապես հարձակվել ու կոտորել են հայերին: Սակայն ամեն անգամ էլ ոչնչի չհասնելով այդ հին, թշնամի ցեղերը դադարեցրել են հայերին սպանելը: Եղել է նաեւ, որ կենդանի են մնացել մի հայ Ադամ ու Եվա, որոնք բազմացել են այնպես, որ հաջորդ անգամ Հայաստան այցելողը կրկին հայեր էր տեսնում, միլիոնավոր ու միլիոնավոր հայեր, բոլորը հեզ ու խոնարհ, ցերեկը գործով զբաղված, իսկ գիշերը գաղտնի բազմանալով ու կամացուկ տարածվելով ու տարածվելով…
Ինչ վերաբերում է թուրքերին, պարզաբանում էր Լոուրենսը, ապա նրանք միշտ եղել են չաշխատող ժողովրդի անօգնականության մարմնավորողները եւ միշտ ջանացել են օգտագործել Հայաստանի հարստությունները, բայց առանց հայերի. «Հայերը հնագույն քրիստոնյաներ են եւ պետք է ունենան Հայաստանը` դրա վրա աշխատելու եւ արարելու համար»: «Նրանք,- շարունակում է պարզաբանել Լոուրենսը,- առաջ են գնացել տրամաբանության, հոգեբանության եւ բնախոսության մեջ: Նրանց պետք չէ ծանր աշխատանքը: Դրանով են նրանք տարբերվում մանկամիտ եւ հետամնաց ժողովուրդներից, ծույլ չեն եւ չափից ավելի խելացի են ուրիշների օգտին աշխատելու համար. «Հայերը,- ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում` քաղաքակրթվածության տեսանկյունից»:
Ինչ վերաբերում է հրեաներին, ապա Լոուրենսի կարծիքով նրանք նույնպես հին, խորաթափանց, խելացի ժողովուրդ են եւ, բնականաբար, նրանք եւս շահագործողներ են ու հակված են վաշխառության, ստեղծագործող են, հնարամիտ ու սենտիմենտալ: Հենց սա էլ այն հիմնական պատճառն է, որ նրանք մշտապես մրցակցության մեջ են հայերի հետ: Իսկ քանի որ տնտեսական եւ ստեղծագործական դաշտերում հազարավոր փորձերից հետո համոզվել են իրենց պարտության մեջ, դրա համար էլ ընտրել են ուրիշների ձեռքով հայերին ոչնչացնելու մարտավարությունը:
Հրեաների մեջ էլ կան արվեստագետներ, փիլիսոփաներ, մարգարեներ: Բայց նրանք այնուամենայնիվ անկատար են. «Նրանք քաղաքակրթության անավարտ, կիսատ մնացած արդյունքն են, նշում է Լոուրենսը: Ես հասկանում եմ, թե ինչու են նրանցից վախենում եւ ատում: Դա նրանից է, որ, նրանք ցեղային տարեցության որոշ իմացական գերազանցություն ունեն»: Բայց, շեշտում էր Լոուրենսը, անհեթեթ է նրանց նույն ոգով դասել այն հին ժողովուրդների շարքին, որոնցից են հայերը: Ավելին, բոլոր հին ցեղերն իրենց երկրից դուրս են քշել հրեաներին: Հրեաները չեն կարող ապրել արաբների, սիրիացիների, եգիպտացիների հաշվին: Նրանք «ծաղկում են» Անգլիայում, հարստանում են Ֆրանսիայում ու Գերմանիայում եւ, իհարկե, Միացյալ Նահանգներում: Բայց չինացիներն, օրինակ, կուլ են տալիս հրեաներին, ինչպես կետ ձուկը փոքր ձկներին, այդպես են անում նաեւ արաբները, թուրքերը, հույները, իսկ ինչ վերաբերում է հայերին, ապա հրեաներն այնպես են վերաբերում հայերին, ինչպես հակասեմական եվրոպացիները հրեաներին, եւ ճիշտ նույն կերպ հույները, թուրքերը եւ մյուս բոլոր ցեղերը, որոնք երբեւէ գործ են ունեցել հայերի հետ»:
Գաղտնիք չէ, որ հայերը պատմության բոլոր հատվածներում ամենաբարձր աստիճանին են հասել եւ դա հնարավորություն է ընձեռել նրանց տնտեսապես իշխել իրենց հետ առնչվող ժողովուրդներին: Հենց դա գիտեն եւ դրանից են սարսափում թուրքերը եւ մյուսները: Հենց այդ պատճառով է, որ նրանց «տեսաբանները» իրենց կողմնակիցներին խորհուրդ են տալիս հայերի հանդեպ վարվել այնպես, ինչպես ամերիկացիները` հնդկացիների, այսինքն` ֆիզիկապես ոչնչացնել նրանց:
Այնպես որ մերօրյա գոյամարտը եւս այդ տրամաբանության դաշտում է անկասկած: Իսկ ինչ վերաբերում է թուրք-հայկական հակասությանը, ապա դա եւս նրանց ձեռքի գործն է: Նրանք շատ լավ են հասկանում, որ թուրքերը, իսկ առավել` ազերիները թեեւ «թարմ» ժողովուրդներ են, սակայն գիտակցական առումով նորելուկներ են: Հետեւապես նրանց ուղղորդելը համեմատաբար հեշտ է: Բոլորովին էլ պատահական չէ, որ հրեաների գիտակցական արդյունք նորագույն զինատեսակները տրամադրվում են հեղեղի նման, բայց, կարծում եմ, մյուս բոլոր անգամների նման, այս անգամ էլ են հաշվարկները սխալ, քանի որ ամեն զինվածը դեռ զինվոր ու մարտիկ չէ:
Որպես վերջաբան ցանկանում եմ մեջբերել 1925 թ. «Նյու Յորք թայմս», թերթում տպագրված խելացի, գործարար առաջին միլիոնատերերից Հենրի Ֆորդի հայտնի արտահայտությունը. «Մեկուսացրեք 50 ամենից հարուստ հրեաներին եւ աշխարհում կդադարեն պատերազմները»…:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր