Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Չես կարող լինել ՀԱՊԿ անդամ, և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քեզ մոտ «զոն նայողի» կարգավիճակում լինի. քաղտեխնոլոգը՝ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցչի մասին

18/07/2024
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի և Միացյալ Նահանգների՝ ռազմավարական գործընկերներ դառնալու առաջարկի ֆոնին ամենևին զարմանալի չէ, որ ՀՀ ՊՆ-ում այսուհետ ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։ Բնական է, որ միմյանց հետ աշխատելու պարագայում պետք է շատ գերատեսչությունների դռներ բացվեն, շատ փաստաթղթեր՝ գաղտնազերծվեն։ Սակայն իրավիճակն առավել զգայուն և լուրջ է դառնում՝ հաշվի առնելով, որ Հայաստանը դեռևս շարունակում է մնալ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը և ռազմական ոլորտում ՌԴ-ի հետ ունի համագործակցության բավականին լուրջ փաթեթ։  Azg.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ըզրա Զեյայի հավաստիացմանը, որ Հայաստանի Պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի  ։

«Պարզապես այս պարագայում տարակուսելի է, թե ինչպես կարող են երկու՝ մեղմ  ասած հակառակորդ պաշտպանական համակարգեր իրար հետ  համադրվել։ Փաստացի գործ ունենք գաղտնիքների հետ, իսկ Ռուսաստանը չէ ցանկանար, որ դրանք հասանելի լինեին ամերիկացիներին։

Հայաստանում, ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս, ամեն ինչ «բարդակի» մակարդակի է, այսինքն՝ անհամատեղելին ինչ-որ ձևով կարող է համադրվել։ Որովհետև, կրկնում եմ, չես կարող լինել ՀԱՊԿ անդամ, և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը քեզ մոտ «զոն նայողի» կարգավիճակում լինի։

Իհարկե, կարելի է ենթադրել, որ ամերիկացի պաշտոնյան կարող է լինել ԱՄՆ ռազմական հետախուզության ստորաբաժանումներից։ Ենթադրում եմ, որ խոսքը հենց այդ մասին է»,- ասաց Վիգեն Հակոբյանը։

Ըստ քաղտեխնոլոգի՝ ամերիկյան կողմին ավելի շատ հետաքրքրում են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համատեղ գործընթացները, փաստաթղթերը և այլն։

«Ավելի հետաքրքիր է, թե այս ամենին ինչպես է վերաբերում Ռուսաստանը։ Հայտնի է, որ ՀՀ արատքին քաղաքականություն, որպես այդպիսին, գոյություն չունի, և այն իրավիճակային բնույթ է կրում։ Նոնսենս է, որ դեռևս լինելով ՀԱՊԿ-ի անդամ, հայ-ռուսական համապարփակ համաձայնագրի կողմերից մեկը՝ Հայաստանի Հանրապետության ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ է աշխատելու։  Թվում է՝ այս ամենն անհամատեղելի է, և այստեղ այժմ ավելի շատ ՌԴ-ի խնդիրն է։

Թեպետ սա նոր թեմա չէ. 2018 թվականից հետո ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն իր գործառույթների բերումով հասանելիություն ունի պետական գաղտնիքների, ՌԴ-ին առնչվող որոշ փաստաթղթերի։ Նա մինչև հիմա շարունակում է պաշտոնավարել, և եթե դա Ռուսաստանի կողմից հանգիստ է դիտարկվում, ապա ինչո՞ւ պետք է ՀՀ ՊՆ-ում ամերիկացի ներկայացուցչի գործունեությունն անհանգստացնի Մոսկվային։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի շատ Արևմուտքի ազդեցության գործակալ է։ Կրկնում եմ՝ եթե նա կարող է այս կամ այն չափով հասանելիություն ունենալ ինֆորմացիայի, որը ցանկալի չէ, որ Արևմուտքն իմանա, ապա ինչո՞ւ ԱՄՆ ներկայացուցիչն ուղղակիորեն չի կարող իր աշխատասենյակն ունենալ ՊՆ-ում»,- հարց հնչեցրեց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ ՌԴ-ն վերջին տարիներին բավականին լավ է մարսում ՀՀ գործող իշխանությունների վարքագիծը. ավելին Մոսկվան շատ դեպքերում օգտվում է այդ վարքագծից՝ լեգիտիմացնելով իր իսկ անգործությունը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլն ամեն ինչ անում է, որպեսզի Թուրքիան հնարավորություն ստանա 

Հաջորդ գրառումը

Եթե անգամ կուրսի փոփոխությունն ինչ-որ պահի բարեհաջող ընթացք ստանա, բանակը, միևնույն է, նստած է լինելու երկու աթոռի վրա. քաղաքագետ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Եթե անգամ կուրսի փոփոխությունն ինչ-որ պահի բարեհաջող ընթացք ստանա, բանակը, միևնույն է, նստած է լինելու երկու աթոռի վրա. քաղաքագետ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական