Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ալիևը «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր է ստեղծում

«Ադրբեջանի նախագահը տարբեր է դարձրել իր խոսքը ներքին ու արտաքին լսարանների համար: Ներքին լսարանին ուղղված նրա խոսքն ընդգծված ագրեսիվ է ու թշնամանական` ի տարբերություն արտաքին լսարան»,- նկատում է  Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Նա թշնամանքի ներքին քարոզով ապահովում է իր քաղաքական կյանքի երաշխիքներ ու ստեղծում է իր համար «պատեհ» պահի Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի հիմքեր: Իրականում, ադրբեջանական կողմից խաղաղության ձգտումը մոլորեցնող է, խաբկանք: Այն արտաքին աշխարհին մոլորեցնելու համար է»,-ասել է Թաթոյանը: