Եռամսյա բանակցություններից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ քվեարկեց այն բանաձևին, որով կոչ է արվում համաճարակի ընթացքում հրադադար հաստատել և կատարել համագործակցական այլ միջոցառումներ վիրուսի դեմ պայքարի նպատակով։ Այդ մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի աղբյուրը։
Բանաձևի գլխավոր նպատակն է Անվտանգության խորհրդի կողմից քննարկվող բոլոր հակամարտություններում հրադադարի համընդհանուր և անհապաղ հաստատումը։