Մեզ համար կարևոր է արդյունքի հասնել իրավական ճանապարհով։ Սա քարացած շարժորմ չէ, այլ՝ բազմաշերտ, որի ժամանակ պետք է կարողանանք օգտագործել բոլոր հնարավորությունները, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ սրբազանը։
Նրա տեղեկացմամբ՝ միշտ խորհրդակցություններ են անցկացվում քաղաքական և հասարակական գործիչների հետ։
«Նրանք կլինեն թե՛ բեմում, թե՛ այլ տեղերում»,- հավաստիացրեց Սրբազանը։
Լրագրողները Տավուշի թեմի առաջնորդից նաև հետաքրքրվեցին՝ որտե՞ղ է իր համախոհներից Սուրեն Պետրոսյանը։
«Սուրեն Պետրոսյանին հանդիպել եմ հունիսի 13-ի երեկոյան, այդ դեպքից հետո, որը մեզ համար անհասկանալի մնաց։ Խոսել եմ իր հետ, մանրամասն քննարկել ենք հարցերը։ Ինքը պատմել է եղելությունը։ Ես ընդունել եմ այնպես, ինչպես պատմել է, որովհետև այլ միջոց չունենք քննելու։
Սուրենը խնդրեց, որ մի քանի օրով արտերկիր պետք է մեկնի՝ 13-ի երեկոյան։ Բայց վերադարձին մենք շատ հարցեր ունենք Սուրենին, թե ինչ է իրականում տեղի ունեցել և նաև որոշելու, թե այս ճանապարհը միասին անցնո՞ւմ ենք, թե ոչ։ Այո՛, մենք շատ հարցեր ունենք։
Ես այդ օրը բեմից էլ հայտարարել եմ, որ, ըստ մեզ հասած տեղեկությունների, Սուրեն Պետրոսյանն առևանգվել է։ Դա ինքը պետք է կարողանա հաստատել։ Իրեն, իր ներկայացմամբ, ուզել են դուրս պահել ընդհանուր շարժումիկց»,-ասաց Սրբազանը՝ հավելելով, որ հունիսի 12-ի առավոտյան շատ անձանց են զանգահարել, հրաքվիրել ինչ-որ տեղ՝ իթիվս նաև Սուրեն Պետրոսյանին։
Սրբազանը պատմեց, որ Պետրոսյանի պատմածով՝ հունիսի 12-ին՝երեկոյան 18։00-ին, ինչ-որ անձինք մոտեցել են վերջինիս, նստցրել սև մեքենան և տարել Հրազդան։
«Կվերադառնա, վերջնական ճշգրտումները կանենք, որոշումներն էլ կկայացնենք»,- ամփոփեց Բագրատ սրբազանը։