«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ-ում հակառուսական ուժերի մասնակցությամբ տեղի է ունեցել լսումներ, որտեղ քննարկվել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նրանց առաջարկը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքիր եւ պահանջված է անվանել այդ առաջարկը: «Հասկանալի է, որ եթե նույնիսկ հանրաքվեն կայանա, եւ քաղաքացիների մեծամասնությունը կողմ լինի ԵՄ-ին անդամակցելուն, ապա, միեւնույն է, Հայաստանն այնտեղ երբեք չի հայտնվի, սակայն դրանով Հայաստանը կլեգիտիմացնի իր անկախ պետականությունը կորցնելու գործընթացը»,-անդրադառնալով վերոնշյալին` ընդգծեց «Լույս» կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը»: