ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել ու գրել.
Խոսենք կոնկրետ օրինակով.
Այս տեսանյութը կոնկրետ ապացույց է` բերետավոր ոստիկանները հունիսի 12-ին ծեծի են ենթարկում ու նվաստացնում այդ օրվա հավաքի մասնակցի:
Սա քրեական պատժի ենթակա արարք է, սակայն այն կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ. ավելին նման արարքները քաջալերում է Կառավարության ղեկավարը:
Որևէ մեկը կարող է ասել, թե սա համաչափ արձագա՞նք է:
Ով նման բան կասի` կա´մ կազմում է իշխանության մաս, կա´մ քաղաքական շահերով ամուր կապված է իշխանության հետ:
Անպատժելիության քաղաքական հովանավորությունը հենց նման դեպքերով էլ որոշվում է:
Կառավարության ղեկավարի մի քանի հայտարարության մեջբերում, որ ապացուցում է անպատժելիության նրա հովանավորությունը`
«Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույն կերպ»
(ՀՀ վարչապետ, Ազգային ժողով, 13.06.2024)»: