ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում կողմերին կոչ է արել իրականացնել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց պարտավորությունները Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ պետքարտուղարը պնդել է, որ կողմերը պետք է կատարեն հրադադարի ռեժիմի իրենց պարտավորությունները և նպաստեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո», ասվում է տեքստում: