Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ՖԻԴԵ-ն 2 տարով հեռացրել է Ռուսաստանին

Ռուսաստանը երկու տարով հեռացվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայից (ՖԻԴԵ).  հայտնում է Deutsche Welle-ն։

Այս որոշումը կայացվել է ուկրաինական կողմի բողոքի հիման վրա։

«Բողոքի ձայնը խստորեն դատապարտում է Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև Ղրիմի շրջաններում գործող շախմատային ակումբների՝ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային անդամակցությունը, Այդ բնակավայրերը գտնվում են Ռուսաստանի  վերահսկողության տակ, բայց  միջազգային հանրությանը հայտնի են որպես Ուկրաինայի տարածքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչին նկատողություն է տրվել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու համար։

Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսին։