Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում. Բագրատ Սրբազան

Վաղը առավոտյան 10:30 մենք մեքենաներով բոլոր կողմերից մուտք ենք գործում Հանրապետության հրապարակ` կառավարության շենքի դիմաց. Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը` տեղեկացնելով, թե ինչ է նախատեսված մայիսի 30-ին:

 Բագրատ Սրբազանը ասաց, որ եթե ոստիկանության աշխատակիցները չթույլատրեն, թողնում են մեքենաները և ոտքով գալիս են Կառավարության շենքի մոտ:

«Շատ կարեւոր է գալ, իսկ ովքեր առանց մեքենայի են, ոտքով եմ հրավիրում գալ: Բոլորիդ հրավիրում եմ, ով ուզում է սխրանք ու հերոսություն գործել: Այս մարդու որդին պետք է հանգիստ չունենա այս երկրում»,-ասաց նա: