Երեկվանից սոցցանցերում ու հատկապես շարժմանը դեմ, շարժումը քննադատող մարդիկ քննադատում են, թե Բագրատ Սրբազանն ինչպե՞ս կարող է սառեցնել իր 30-ամյա հոգևոր ծառայությունը․ Հիմա նա Սրբազա՞ն է, թե ոչ։
Բագրատ Սրբազանն այսօր մանրամասնել է, թե ինչ է նշանակում սառեցնել հոգևոր ծառայությունը։
Ասաց, որ մարդիկ կարող են շարունակել իրեն դիմել սրբազան հայր, լրագրողը հարցրեց` չի՞ ստացվում, որ նա համատեղում է հոգևոր ծառայությունը և քաղաքականությունը։ Սրբազանն ընդգծեց, որ պայքարը քաղաքական չէ, այլ ազգային-ազատագրական։
«Ես այլևս Տավուշի թեմում չեմ, բայց շարունակում եմ մնալ արքեպիսկոպոս։ Պաշտոնաթող չեմ, կոչումս վերցված չէ։ Կարգալույծ չեմ»։