Իմ Հայրենիքից մի սանտիմետր Ադրբեջանին տվողը կյանքով է պատասխան տալու, համաձա՞յն ես. Փաշինյանին հարցրեց կիրանցեցի տղամարդը։
Նա էլ արձագքանքեց՝ համաձայն եմ։
Կիրանցեցի տղամարդն այնքան միամիտ է, որ չի պատկերացոնւմ, թե Փաշինյանը Հայրենիք ասելով՝ ինչ նկատի ունի, որ տարածքը։
Նրա մտքով չի էլ անցնում, որ Հայրենիք ասելով՝ նա նկատի ունի Ադրբեջանին ձեռք տվող, Ադրբեջանի շահերից բխող այն քարտեզը, որը որպես միակ «իրավական տարբերակ» դեմ է տվել Ալիևը և որը հաստատում են նաև իշխանամերձ շրջանակները։
Իսկ այդ քարտեզով Կիրանցի կեսն «Ադրբեջան է», Ոսկեպարինը՝ նույնպես, Բաղանիս, Բերքաբեր գյուղերի հարցն էլ օրակարգում է։
Ինչպես ժողովուրդն է ասում՝ աղվեսն իր պոչն է վկա բերում։