Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բագրատ Սրբազան. «Շարժումն արդեն հաջողել է»

Մարիետա Խաչատրյան
24/05/2024
- 24 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
123
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի` ընդդիմությանն ուղղված սպառնալիքները, թե` իշխանությունը կարող է նաեւ տասնամյակներ առաջ կառավարողների կերպով սպանել, բանտարկել, ունեզրկել, ավելի թունդ արձագանքի արժանացան խորհրդարանում եւ նրանից դուրս, քան սահմանազատման ներկա փուլը Տավուշում, Կիրանցի բնակիչների անհամաձայնությունը ներկայումս ընթացող սահմանազատմանը: Չնայած ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի շուրթերով իշխանությունն առերես իրեն սահմանազատեց Խ. Սուքիասյանի հնչեցրած սպառնալիքներից, բայց նստվածքը մնաց:

Բագրատ Սրբազանի` Տավուշից սկսված շարժումը մեկ շաբաթում հասցրեց վերածվել ամենաքաղաքական շարժման` իշխանությանը հեռացնելու գլխավոր պահանջով, չնայած Սրբազանն ինքը շարժման բուն քայլերի մասին չի շտապում բացահայտումներ անել, ամեն ինչ հասցեագրելով կիրակի օրը` մայիսի 26-ին տեղի ունենալիք գլխավոր հանրահավաքին: Կիրակի օրն, ըստ Սրբազանի, մարդիկ կիմանան, թե ո՞վ է շարժման վարչապետի թեկնածուն, խորհրդարանում վարչապետին անվստահություն հայտնելո՞ւ, թե՞ սոսկ փողոցային շարժման ճնշմամբ են իշխանափոխություն իրականացնելու: Այդ հանրահավաքին կտրվեն անուններ` վարչապետի թեկնածուի, միգուցե` խորհրդարնում անվստահության գործընթաց սկսելու համար ստորագրահավաքին անհրաժեշտ թիվ ապահովողների: Կբարձրաձայնվի քայլերի հերթականություն, հետագա ռազմավարություն, մի խոսքով` ճանապարհային քարտեզ: Բայց այդ բոլորը նախ կախված է հանրահավաքի մասնակիցների թվից, որի մեծ լինելուն Սրբազանը չի կասկածում:

Սովորաբար հանրահավաքների հայկական փորձը վկայում է, որ հանրահավաքի եկողների վրա գլխավոր քայլերն ուշացնելու պարագան բացասաբար է ներգործում, իշխանությունն էլ ձեռքերը ծալած չի նստում, եւ մարդկանց վրա առաջին հերթին ազդում է այն հակաքարոզչությունը, որը իշխանությունն է անում` շարժումը որակելով ռուսական ազդեցության: Դատելով իշխանության` ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի համարյա ողջ բովանդակությունը շարժման ղեկավարին, նրա մասնակիցներին, արվող գործողություններին ողջ կոշտությամբ ուղղելուց, շարժումն անթաքույց այլ պետության գործակալական միջամտություն, ակնհայտ է դառնում, որ իշխանությունը լրջորեն անհանգստացել է շարժման ծավալներից եւ լրջորեն տեսանելի եւ անտես քայլեր է իրականացնում` այն խափանելու:

Վերջին խոսքն, իհարկե, հանրությանն է, կամ նրա այն մասինը, որ կհավատա Սրբազանին ու լուրջ, իշխանությանն անհանգստացնող թվով կլցնի հրապարակը, այդ ժամանակ ոչ ոք դա չի կարող անտեսել:

Անկախ ամեն ինչից` իշխանությունը, թեեւ ոչ առաջվա նման, բայց կողմնակիցներ ունի: Մեզ, որպես Հայաստանի քաղաքական շարժումների փորձառությունն իմացողների, առավել պետք է անհանգստացնի կողմերի`քաղաքական բախումների չգնալու հասունությունը: Այն էլ` տարածաշրջանային լարված իրավիճակների մեր ժամանակում, երբ Իրանը զբաղված է իր վշտով եւ առաջիկա ընտրություններով, մեր աջակիցներից սպասելիքների բացասական փորձ ունենք, մեր հարեւաններն էլ, ինչ խոստում էլ տան` գործնականում անվստահելի են, վկա Ադրբեջանի զավթողական խոսելաոճը:

Փորձեցինք Բագրատ Սրբազան Գալստանյանից ստանալ մեզ հուզող մեկ- երկու հարցի պատասխան: Այդ պահին Բագրատ Սրբազանը գնում էր հայրենադարձների հետ հանդիպման, հարցազրույց, որպես այդպիսին, չստացվեց, բայց փոքրիկ բլից- զրույցը եւս հետաքրքրական շեշտադրումներ ունի,այնպես որ ներկայացնում ենք` Շարժման վերաբերյալ լուրջ վերլուծությունը թողնելով մայիսի 26-ին կայանալիք Շարժման որոշիչ հանրահավաքից հետո, երբ շատ բան տեսանելի կլինի, այժմ չուզենալով մեր գնահատականներով ազդեցություն ունենալ շարժմանը հավատացող մարդկանց վրա:

Իսկ մեզ մտահոգում է հետեւյալը: Նախ` եթե իշխանության այս ու այն քայլերի, սահմանազատման խնդրում մոտեցումների հետ մեծ անհամաձայնություն կա հանրության ներսում, ապա Տավուշի անունով սկսված շարժումը, իրոք, պետք է որ կապեր իշխանության ձեռքերը, սկզբունքային սրբագրումներ մտցներ սահմանազատման գործընթացում: Բայց այդպիսի բան մենք չտեսանք: Սահմանազատումն ավարտվում է կարծես, վիճելի խնդիրները կամ անհամաձայնությունները լռեցվում են:

Երկրորդ` եթե Սրբազանի գլխավորած շարժումը, անկախ արդյունքից, ընդդիմադիր նոր բեւեռ ձեւավորի իրոք, դա շատ լավ կլինի, քանզի առանց հավասարակշռող ընդդիմադիր ուժեղ բեւեռի որեւէ իշխանություն բանի պետք չէ: Հայաստանում ընդդիմադիրների հանդեպ մարած վստահության պարագայում Սրբազանին գուցեեւ իրոք հաջողվի ուժեղ, նոր , երիտասարդ մարդկանց ներառած եւ իշխանության քայլերը զսպող ընդդիմություն ձեւավորել: Եթե այնքան համակիրներ ունենա այդ շարժումը, որ նաեւ իշխանությունը վերցնել կարողանա` լավ: Բայց քանի որ ներկա խորհրդարանական ընդդիմությունն իրեն նույնացնում է Սրբազանի գլխավորած շարժման հետ, բնականաբար Սրբազանը խնդիր ունի նոր դեմքերով իրեն շրջապատելու: Սակայն ոնց հասկանում ենք` նրան դա թույլ չեն տալիս նախկին երկու իշխանությունների պաշտոնյաները, իսկ նրանց ներկայությունը շատերին խրտնեցնում է:

Եւ ամենակարեւորը` եթե շարժումը ձախողվի, ապա ծանր հարվածը միաժամանակ կստանան ե՛ւ երկրի ընդդիմադիր շրջանակները` երկար ժամանակ ուշքի չգալով, ե՛ւ եկեղեցին: Այդ մտահոգությունների շուրջ էինք ուզում մեկ-երկու հարց ուղղել Սրբազանին, սակայն առանձնապես չհաջողեցինք բովանդակային խորքային պատասխաններ ստանալ` միգուցե հայրենադարձների հետ հանդիպմանը Սրբազանի շտապելու պատճառով: Ներկայացնենք բլից- զրույցը` մեր հարցերի գլխավոր պատասխանները այս կիրակի ստանալու նրա խոստմանը հղում անելով:

–Քաղաքական հայտ եք ներկայացրել` ուրեմն եւ հաշվի եք առել երեւի վատագույն սցենարները: Ասենք` եթե շարժումը չհաջողի, ես չէ, որ պետք է Ձեզ ասեմ, թե որքան մեծ հարված է հասցվելու ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ եկեղեցուն:

-Վերլուծություն ե՞ք անում:

–Ոչ , հարցնում եմ, թե արդյոք այդ` վատագույն սցենարը հաշվի առե՞ լ եք:

-Բայց ինչո՞ւ պետք է չհաջողի:

–Իսկ ինչի՞ հիման վրա եք համոզված հաջողության մեջ, արդյոք Ձեզ հանդիպողների թիվն ու որակն են Ձեր այդ համոզմունքի պատճառը:

-Արդեն հաջողել է: Ես համոզված եմ, որ հաջողել է ` խորհրդարանի երեկ չէ առաջին օրվա ցնցումները տեսեք, կհամոզվեք:

–Այսինքն` հաջողելու սցենարն եք միայն նախատեսում:

-Վատագույն սցենարը մեր մեռնելն է, Հայաստանի կործանումն է, ուրիշ վատագույն սցենար չկա:

–Ձեզ քննադատում են, որ Ձեր շուրջը շատ են նախկինները:

-Դո՛ւք էլ եք նախկին:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը կհաղթահարի բոլոր մարտահրավերները

Հաջորդ գրառումը

Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով Մայր Աթոռում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Երկու տարի առաջ այս օրը դժոխային էր Արցախում՝ Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի պատճառով: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է...

ԿարդալDetails

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025

Տնօրենների խորհրդին աշխատավարձ վճարում է Սամվել Կարապետյանը և այն ոչ մի ձև չի ազդում ոչ մի սակագնի վրա․ Նարեկ Կարապետյան

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական