Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ գնամ Լեոյին հանդիպելու եւ համոզելու, որ վերադառնա Փարիզ

Բագրատ Սրբազանն այսօր Սուրբ Աննա եկեղեցու բակում, ամփոփելով օրը, դիմեց ԱԱԾ-ին՝ օրեր շարունակ «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում հացադուլ անցկացնող լրագրող Լեո Նիկոլյանին անձամբ հանդիպելու համար:

«Մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Լեո Նիկոլյանին եւ հրապարակավ դիմում եմ ԱԱԾ-ին` թույլ տալ, գնամ Լեոյին հանդիպելու եւ համոզելու, որ վերադառնա Փարիզ եւ արդեն կազդուրված վերադառնա Հայաստան»,-ասաց նա: