Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արսեն Թորոսյան մերժվածը

Սևակ Վարդումյան
17/05/2024
- 17 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Քաղաքականություն
59
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Միանգամից ասենք՝ իշխանական պատգամավորը մերժված է իր իսկ թիմի կողմից: Ապացույցն օրեր առաջ նրա՝ եկեղեցու մասին գրառմանն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անտարբեր վերաբերմունքն է:  Ոչ միայն օրենսդրի, այլեւ գործադրի որեւէ անդամ չի հավանել առողջապահության նախկին նախարարի՝  1700-ամյա Հայ առաքելական եկեղեցու պատմական նշանակություն ունենալու հանգամանքը կասկածի տակ դնող սոցցանցային գրառում-հայտարարությունը:

Թորոսյանը մասնավորապես գրել էր. «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին: Բացի նրանից, որ նա պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանա նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նա նաեւ մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական եւ հիմնահատակ կոտրի, թեեւ մասամբ դա իրականացրել է պետականություն հիմնելով»:

Այն, որ յուրանքաչյուր ոք ազատ  է հավատքի հարցում, արձանագրված է սահմանադրությամբ: Եվ, ըստ այդմ, իրեն աթեիստ համարող Արսեն Թորոսյանին ոչ ոք չի ստիպում եկեղեցի գնալ, աղոթք անել, առավել եւս՝ պատարագի մասնակցել: Բայց կասկածի տակ դնել եկեղեցու պատմականությունն ու առաջ տանել նրա դերը նսեմացնելու թշնամական թեզը, հարիր է միայն մեր զույգ հարեւաններին:

Չնայած, գուցե, դա էլ է օրինաչափ մի մարդու համար, որ առողջապահության նախարար ժամանակ իրեն իրավունք էր վերապահում հրապարակել մեկ այլ քաղաքացու՝ ԱՏՁՄ նախկին տնօրեն, լուսահոգի Կարեն Վարդանյանի հիվանդությունների մասին, եւ նրա երեսին շպրտել խոսքերը, թե «շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները՝ չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»:

Թորոսյանը նման՝ բանական մարդու գլխում չտեղավորվող գրառում արել էր նաեւ մեկ այլ պատվաստանյութի ՝ «Գարդասիլի» թեմայով, նշելով, որ երեխաներին պատվաստելուց հրաժարվող ծնողները փոքրիկների համար պետք է դագաղներ գնեն:

Պարոն երեսփոխանի մարդկային որակները քննարկելը, կարծում ենք, այլեւս իմաստ չունի. ի՞նչ ասես մի մարդու մասին, որի՝ մոտ 70 մանդատանոց ֆրակցիայից գեթ մեկը դրական չի արձագանքում «դարակազմիկ» իր մտքերին:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Անհատական ցուցահանդես «Թեքեյանում»

Հաջորդ գրառումը

Պղծարարի ձեռքը բռնող չկա

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ոչ մի դեպքում չի կարելի արհամարհել Ալիևի «Զանգեզուրի միջանցք» խոսույթը, քանի որ դրա ետևում հրեշավոր ծրագիր է թաքնված. Արմեն Մելքոնյան

11/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
Հաջորդ գրառումը

Պղծարարի ձեռքը բռնող չկա

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական