Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՋԱՎԱԽՔԻ «ԱԼ ՂԱԻԴԱՆ» ՈՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԳՆ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՇՏՈՆՅԱՆ

12/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

«Կարծում եմ` նա գործել է հանձնարարությամբ. հայտնի է, որ «Միասնական Ջավախք» կազմակերպությանը լրջորեն ֆինանսավորում էր Ռուսաստանը», դատողությունների այսպիսի հակասական մոտեցմամբ է իր մտքերը ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի ու նրա ղեկավարած կազմակերպության մասին ներկայացրել ազգությամբ հայ, Վրաստանի ՆԳՆ երկար տարիների աշխատակից, անգամ Պատվո շքանշանակիր, ոնց որ թե նաեւ իրավաբան, ջավախքցի ներկայացող ոմն Կարինա Գրիգորյան, որին պեղել ու հանրության առաջ Ջավախքի մասին դատողություններ անելու հնարավորություն է տվել «Գրուզիա օնլայն» կայքէջը երեկվա իր հրապարակումների շարքում որպես հարցազրույց` «Անջատողականությունը կարող է վերադառնալ» վերտառությամբ:

Ըստ էության, ուրիշ բան նման հրապարակման մասին ասելու մեծ անհրաժեշտություն էլ չկա, մեջբերումներ անելու էլ, քանի որ ինչպես հարցազրույց վերցնողը, այնպես էլ տվողը անում են այնպիսի հակաօրինական քայլեր, ինչպիսիք Վահագն Չախալյանին մեղսագրվող «դավաճանությունն ու լրտեսությունն են», որպիսի մեղադրանքներ վրացական դատարանում ոչ մեկը չի ներկայացրել, երբ Չախալյանին դատում են` վրաց արդարադատության խախտումնաշատ ողջ ընթացակարգին համապատասխան:

Ոմն Կարինա Գրիգորյանը հարցազրույցում այնպիսի կեցվածքով է հանդես եկել, կարծես ամենատեղյակն է Չախալյանի գործից, ընդ որում, ի հայտ է բերել այնպիսի հանգամանքներ, որոնք անգամ դատավարության ողջ ընթացքում, ստացվում է, «վրիպել» էին մեղադրական կողմի աչքերից: Մասնավորապես, պարզվում է, Չախալյանի ղեկավարած հասարակական կազմակերպության անունից զինված հանցախումբ է իբր գործել: Ասել է թե վրացական ներքին գործերին քաջատեղյակ տիկնոջ իմացությունն ավելին է, ու որքան էլ տարօրինակ թվա, իրավաբանի պարագայում ենթադրությունները ներկայացվել են որպես փաստեր:

Տիկինը պնդում է նաեւ, թե «Միասնական Ջավախքի» ակտիվիստներից Գուրգեն Շիրինյանն է մեղավոր 2008-ի բախումներից մեկի ժամանակ տեղացի ոստիկանի սպանության գործում այն դեպքում, երբ, նախ, բոլոր փաստերը վկայում են Շիրինյանի` այդ սպանությանը առնչություն չունենալու մասին, ոստիկանի սպանության հանգամանքներն էլ տարբեր ցուցմունքներում տարբեր էին ներկայացվել: Ամեն դեպքում, իր նախորդ ասածները հիմնավորելու համար, թե Չախալյանի ղեկավարած կազմակերպությունը զինված էր, տիկինը հենց այս իրադարձությունն է նշում, երբ հենց Չախալյանի գործով առգրավվել էին մի քանի զինատեսակներ` յուրաքանչյուրը Չախալյանի` արդեն իսկ կալանավորված լինելու պարագայում դեռեւս հատուկջոկատայիններին էր «սպասել» Չախալյանների տան դոշակների տակ:

Անհեթեթությունը հաստատ կարող է սահմաններ չճանաչել, ինչպես նաեւ, ցավոք, սահմաններ չեն ճանաչում Վրաստանում որեւէ նշանակալի դիրքի հասած որոշ հայերի` «այսքան գիտակ» հայտարարությունները, ինչպիսիք արել է նաեւ Կարինա Գրիգորյանը, որպես իրավաբան Վրաստանի առջեւ իր պարտքը կատարելով նաեւ հայտարարությամբ, թե Չախալյանի դեմ գործի նյութերին կարող է ծանոթանալ յուրաքանչյուրը: «Ազգը» հետեւել է Չախալյանի դատավարության ողջ ընթացքին, ու եթե անգամ մի կողմ դնենք ներկայացված մեղադրանքներում նրա մեղավոր լինել-չլինելու հարցը, ապա փողոցային առեւտուր հիշեցնող դատավարության ընթացքում թույլ տրված խախտումներն ու մեղադրյալի գրեթե բոլոր իրավունքների ոտնահարումները բավարար են, որ նորմալ իրավաբանն այդ գործի մասին ուղղակի չխոսի:

Միեւնույն ժամանակ, խելացի ներկայանալու փորձեր անող այս տիկինը թերեւս վրիպել է` հարցազրույցում ներկայացնելով մի հետաքրքրական միտք, թե Չախալյանը հեղինակություն էր վայելում, ու «Ջավախքում բախումնային իրավիճակը հանդարտվեց, երբ Չախալյանին ձերբակալեցին»: Ասել է թեՙ ոչ թե կային հիմքեր ձերբակալելու, այլ Ջավախքում իրավիճակը հաղթահարելու վրացական իշխանությունների միակ լուծումը եղավ նրա ձերբակալությունը: Ասվածը տիկինն ապացուցում է նաեւ իր մյուս խոսքերով, թե իբր Չախալյանը ինքնավարության կոչեր էր անում, որոնք հանդարտվեցին կրկին նրան ազատազրկելուց հետո:

Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն կարելի է ունենալ հարցազրույցից, թե տիկին Կարինան ծպտյալ Միխեիլ Սաակաշվիլին է, քանի որ որոշ խոսքեր ուղղակի կրկնություն են այն ամենի, ինչ ի դեմս Սաակաշվիլու, բազմիցս Չախալյանի դեմ հայտարարել են վրացական իշխանությունները: Մի մեջբերում հարցազրույցից, որ թերեւս մեկնաբանության կարիք չունի. «Մոսկվան միշտ էլ աջակցել է Ջավախքի հայ բնակչության անջատողական տրամադրություններին… «Միասնական Ջավախքի» ակտիվ աջակցությամբ Ջավախքում օգտագործվում էր ռուսական ռուբլին… օգտագործվում էր ռուսերեն լեզուն… Նման իրավիճակներում իրավապահները արձագանքում են, բայց քանի որ «Ջավախք» կազմակերպությունը լուրջ աշխատում էր բնակչության հետ ու լարում իրավիճակը, վրաց իրավապահները սրման չէին գնում… Տարածաշրջանի վրա Վրաստանի իրավասությունը փաստացի չէր տարածվում»:

Վերը նշված մտքերը վրաց իշխանավորները ժամանակին եւ այսօր էլ որոշ իշխանավորիկներ այնքան են կրկնել, որ կարելի է անգիր շարել իրար կողքի` վրացական իշխանությունների վերաբերմունքը Ջավախքի հանդեպ բնութագրելու համար: Այսպես որ տպավորությունը հիմքեր է ձեռք բերում հանգեցնելու, թե Կարինա Գրիգորյանն ավելի շուտ հենց ինքը` Սաակաշվիլին է կամ էլ նրա դասերը լավ է սերտել, հատկապես որ տիկին Գրիգորյանը հետագա իրադարձությունների մեկնաբանության հարցում էլ գրեթե բառ առ բառ կրկնում է իշխանական տեսակետները:

Ի մասնավորի, նրա խոսքերով էլ, ստացվում է, թե հենց Չախալյանին ազատազրկեցին, «տարածաշրջանի ոստիկանությունն ու պետական հաստատությունները սկսեցին լիարժեք գործել, առեւտուր սկսեցին անել վրացական տարադրամով, բնակչությունը հանդարտվեց, իշխանությունները նոր ծրագրեր սկսեցին իրականացնել, ճանապարհ սկսեցին կառուցել»: Առնվազն տարօրինակ է մնում այն հանգամանքը, որ, վրացական իշխանությունների գնահատականներով ու տիկին Կարինայի խոսքերով` Չախալյանը մինի «Ալ Ղաիդա» է ունեցել Ջավախքում, ուղղակի երեւի այդ մասին ինքն էլ գլխի չի ընկել:

Մեկ բան հաստատ է, հայը, որ ապրում է Վրաստանում ու որեւէ պարագայում հայտարարում, թե Ջավախքի հայ բնակչության իրավունքների ոտնահարում չի եղել, լավագույն հետեւորդն է «որտեղ հաց, այնտեղ կաց» ոչ այնքան լավ բնութագրական հիշեցնող խոսքերի, կամ, որ ավելի հավանական է, հնարավորությունների աստիճաններով ավելի վերեւ սողալու մեծ ցանկություն ունի;

Նախորդ գրառումը

ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ԱՌՃԱԿԱՏՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հաջորդ գրառումը

ՍՏԱԽՈՍԸ ՆՈՐԻՑ Ի ՀԱՅՏ Է ԵԿԵԼ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍՏԱԽՈՍԸ ՆՈՐԻՑ Ի ՀԱՅՏ Է ԵԿԵԼ

Լրահոս

1 միլիարդ դրամ գրավի դիմաց Նարեկ Կարապետյանի նկատմամբ կկիրառվի բացակայելու արգելքը

23/07/2026

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ. հայտնեցին Գլխավոր Դատախազությունից։ Հիշեցնենք, որ...

Նարեկ Թորոսյանին «անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են». ՔԿ

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են։ Այս մասին հայտնում են...

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական