Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԻ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ

12/07/2013
- ԱԶԳ շաբաթաթերթ, Հուլիս, 2013

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արտակ Բուդաղյանին մեղադրանք առաջադրելու եւ Սուրիկ Խաչատրյանին` Լիցկային տուժող կողմ ճանաչելու միտումը հանդիպել է հասարակության չըմբռնմանը: Միամիտ չթվալու համար կարելի է ենթադրել, որ Բուդաղյանների եւ Խաչատրյանի հարաբերությունների պարզումը հազիվ թե այդքան մակերեսում եւ միագիծ լիներ, որքան ներկայացվում է` որքան էլ զոհված Բուդաղյանը եւ հատկապես հրամանատար Բուդաղյանը վայելեին իրենց շրջանակների սերն ու հարգանքը: Սակայն Հայաստանում գաղտնիք չէ, որ բոլոր տեսակի հարաբերությունների ճշտումը տնտեսական հողի վրա է, այս կամ այն խումբը ինչ-որ բան չկիսելիս կամ միմյանց չզիջելիս զենք եւ բիլակներ է գործի դնում: Ի սկզբանե Գորիսում տեղի ունեցածի բուն պատճառների մասին կողմերը մինչեւ այժմ էլ լռում են, սակայն հասարակության մեջ ստեղծված ստերեոտիպերը` բացահայտ հակակրանքը Լիցկայի նկատմամբ (իր իսկ սկանդալային անցյալի պատճառով) եւ համակրանքը զինվորական շրջանակներում իր դրական կերպարով հայտնի Բուդաղյանի հանդեպ չի կարելի անտեսել այն իմաստով, որ այս գործով նախաքննությունն ու դատաքննությունը հարկ է ընթանան հնարավորինս թափանցիկ, բոլորի համար համոզիչ ու տեսանելի:

Ու հիմա գլխավոր խնդիրն իշխանության համար պետք է լինի ոչ թե իր համար տարբեր ծառայություններ մատուցած Լիցկայի դեմքն ու ապագան փրկելը, այլ բարձր որակի արդարադատության իրականացումն ու այդպիսով իշխանության հանդեպ հասարակության մեջ վստահության ներշնչումը գոնե այս գործով: Հաստատ Լիցկայի հովանավորությունը սեփական վստահության կորստով հարկավոր չէ իշխանությանը: Համենայն դեպս` հովանավորության վերաբերյալ մտքերը ծնվում են Սուրիկ Խաչատրյանի հետ իշխանական կայքերի հարցազրույցների ինքնարդարացման շեշտադրության առկայությամբ եւ բուն նախաքննություն իրականացնող մարմինի քայլերի հերթագայությունից:

Արտակ Բուդաղյանին միակողմանի կերպով մեղադրանքի առաջադրումը բազմաթիվ պրոբլեմների առաջ կանգնած իշխանության հանդեպ անբարյացակամության մի հավելյալ դրսեւորում դառնալու վտանգն ունի իր մեջ: Ու որեւէ անձ, ով էլ նա լինի, ինչ ծառայություններ էլ մատուցած լինի իշխանությանը, չարժե այն բանին, որ իշխանությունը սեփական հասարակության աչքում անվստահելի լինելու նոր առիթներ ունենա: Քանզի գործի քննությանը հետեւող ու թեկուզ իրավաբանությունից շատ հեռու մարդն անգամ ակնհայտ հակասություններ է նկատում տեղի ունեցողում` սկսած զինդատախազի անհարկի մեկնաբանություններից հենց դեպքից անմիջապես հետո, Լիցկայի տան մոտ տեղի ունեցածի ընտրովի մատուցումով հասարակությանը` մոնտաժված տեսանյութով, Լիցկայի տնից առգրավված զենքի փաստաղթավորված լինելու մասին հաղորդագրության տարածման շտապողականությամբ, թեեւ դա եւս կարծես նախաքննության գաղտնիք կարող էր լինել: Տպավորություն կա, որ թեեւ նախաքննությունը չի ավարտվել, սակայն ամեն ինչ արվում է Լիցկային եւ իր ընտանիքին պաշտպանվող կողմ ներկայացնելու համար, երբ ի վերջո ոչ ոք իրականում (բացի նախաքննական մարմնից եւ տեսանյութի տերերից) չգիտի, թե ինչ է եղել չմոնտաժված տեսանյութում, կամ ոչ ոք չի ասում վեճի իրական պատճառները, դրանք խնամքով թաքցնում են հենց կողմ ընտանիքները: Թեեւ ամեն ինչ մատնացույց է անում մի ինչ-որ շատ մեծ պատճառ: Հանրության համար էլ գոնե էմոցիայի մակարդակով անընդունելի էր Արտակ Բուդաղյանի դեմ քրեական գործի հարուցումը, երբ առաջին հայացքից նա ակնհայտ տուժող է թվում:

Իհարկե, նախաքննական մարմնի դեր ոչ ոք չի կարող ստանձնել (մենք եւս հեռու ենք այդպիսի մտքերից), բայց հանրությունն էլ իրավունք ունի չվստահելու այնպիսի նախաքննական մարմնի, որն ի սկզբանե կողմնակալ հայտարարություններ է անում:

Այս իրավիճակում, երբ վստահության զրոյական մակարդակ է նախաքննական մարմնի` զինդատախազության հանդեպ, երբ իշխանությունը կարող է նույնացվել սկանդալային անցյալով նախկին մարզպետի եւ իրավական անարդարության հետ, իշխանությունը լավ կլինի, որ սահմանազատվի արդեն իսկ անվստահության շղարշը կրող նախաքննական ներկա մարմնից եւ գործի քննությունը փոխանցվի դատախազությանն ու հատուկ քննչական ծառայությանը: Ի վերջո հազար Լիցկա լինի` իշխանության համար ամենակարեւորը հիմա սեփական վարկն է, սեփական հասարակության աչքում բացասական կերպարներից սահմանազատվելու կամքը:

Նախորդ գրառումը

ԱՊՏԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՄԵՀՐԻԲԱՆԻՆ ԿԱՐԾԵՍ «ԱՔՍՈՐԵԼ ԵՆ»

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԵՀՐԻԲԱՆԻՆ ԿԱՐԾԵՍ «ԱՔՍՈՐԵԼ ԵՆ»

Լրահոս

Ի՞նչ է ասել Մերցը Փաշինյանին՝ Ալիեւից անմիջապես հետո. Հակոբ Բադալյան

23/07/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Գերմանիայի կանցլեր Մերցի հեռախոսազրույցը, որի ընթացքում անդրադարձել են թե երկկողմ՝ Հայաստան–Գերմանիա, թե Հայաստան–ԵՄ,...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայերին

23/07/2026

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին. հայտնում է Ամերիկայի Հայ...

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Տեսանյութ. Ռուբիոն չի պատասխանել լրագրողի հարցին. Մանիլայում Լավրով-Ռուբիո հանդիպումն ավարտվել է

23/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում. գրում է ՌԻԱ Նովոստին:...

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական