Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Չենք ներկայանալու Փաշինյանի ասուլիսին. ԶԼՄ-ների հայտարարությունը

Մենք՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս և խմբագիրներս, տեղեկացնում ենք,  որ մայիսի 7-ին տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ուղիղ կամ թաքնված նպատակն է պրոթուրքական թեզերի տիրաժավորմամբ արդարացնել «սահմանագծման» և «սահմանազատման» տխրահռչակ գործընթացը՝ հնարավորություն տալով թշնամուն ներթափանցել երկրի խորքը:

Ելնելով այդ սպառնալիքներից՝ հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները:

Հայտարարությունը բաց է միանալու համար:

Irakanum.am- Փայլակ Ֆահրադյան

Newday.am – Անի Գևորգյան

Yerkir.am- Վահե Սարգսյան

Armday.am – Տաթև Այվազյան

Lurer.com- Սյուզի Բադոյան

Past.am – Արտակ Ճաղարյան

Քիչ անց բոյկոտին միացել են նաև՝

Hraparak.am

Panorama.am