Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ

01/05/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ, սակայն պետք է նշել, որ տեղի ունեցածն իրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է: Այս մասին ասված է այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Հայաստանի ժուռնալիստների միության տարածած հայտարարությունում։

«Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև: Վերջինիս պնդմամբ՝ Արթուր Սուքոյանը հարվածել է իրեն Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ իր հրապարակման համար:

«Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով էլ՝ եղել է քաշքշոց, ինչը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրողը հայհոյել է:

Ինչևէ, իրավական գործընթաց է սկսված, և իրավապահ մարմինների տիրույթում է տեղի ունեցածի լրիվ, համակողմանի ու արդարացի քննություն իրականացնելը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ:

Պետք է նշել, սակայն, որ տեղի ունեցածն իրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է:

Հիշեցնենք, որ ո՛չ ՀՀ Գլխավոր դատախազությունը, ո՛չ քննչական մարմինը, և ո՛չ էլ ոստիկանությունը որևէ կերպ չարձագանքեցին, երբ Ազգային ժողովի գործող  փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը, երբ «5-րդ ալիքի» լրագրող Կարինե Մանգասարյանին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Քրիստինե Պողոսյանը փողոցային բառապաշարով սպառնացին ու քաշեցին վերջինիս միկրոֆոնը՝ փորձելով գցել այն, երբ լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով դուրս բերեցին ԱԺ շենքից, երբ նույն Անի Գևորգյանին Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում կառավարող ուժի համակիրները փայտով հարվածեցին, երբ օրեր առաջ Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, երբ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, երբ նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց, երբ օրեր առաջ ոստիկանները հրեցին ու գցեցին «Oragir.news.am» կայքի լրագրող Անի Ներկարարյանին, երբ իր բնակարանից դուրս գալիս, անմարդկային կերպով հետևից հարձակվեցին «Antifake.am» կայքի հիմնադիր, հաղորդավար Նարեկ Սամսոնյանի վրա ու նրան տապալեցին գետնին: Օրինակները բազմաթիվ են… Նշված դեպքերից որևէ մեկով այդպես էլ քրեական վարույթ չնախաձեռնվեց:

Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը: Առհասարակ ԱԺ-ն հարաբերություններ պարզելու տեղ չէ, բայց երբ Խորհրդարանը ղեկավարում է մի անձ, ով իրեն թույլ է տալիս հրահանգել, որ իրեն վիրավորած քաղաքացու ձեռքերը բռնեն, որ ինքը թքի նրա վրա, ամեն բան, փաստորեն, ցավալիորեն հնարավոր է դառնում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման, չդիմել ուժի ու ուժի կիրառման սպառնալիքի, չխոչընդոտել որևէ լրագրողի աշխատանք՝ անկախ վերջիններիս՝ այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից, անկախ այն հանգամանքից, թե որ լրատվամիջոցում է այդ լրագրողն աշխատում՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամերձ»,- նշված է հայտարարությունում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ալմաթիում կկայանան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները

Հաջորդ գրառումը

Լրագրողի աշխատանքին առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Լրագրողի աշխատանքին առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական