Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երբ գնում ես երազանքիդ հետքերով 

Մելանյա Բադալյան
26/04/2024
- 26 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
149
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«…Մեքենայով անցնում էինք այն վայրով, որտեղ Վան Գոգը նկարել է բանտարկյալներին. այնտեղ արեւածաղկի դաշտերն են, որ ինքը հաճախ է նկարել: Մեքենան կանգնեցրինք, մտանք դաշտերը, քաղեցինք հինգ արեւածաղիկ… պիտի ունենայինք այն դաշտի արեւածաղիկները, որ Վան Գոգն էր նկարել: Ու հետո ճանապարհը շարունակեցինք. գնացինք Մարսել…»:

Մեկ տարի Մարսելի Գեղարվեստի ակադեմիայի ուսումնառությունը շատ բան է տվել Կարապետ Հաջի-Ասլանյանին: Ֆրանսիական մթնոլորտի ու միջավայրի տպավորություններն արտահայտություն են գտել նրա գրաֆիկական գործերում, ջրաներկ, յուղաներկ, խառը տեխնիկայով արված նկարչական բազմաթիվ աշխատանքներում: Նրա «Երազանքի հետքերով» ցուցահանդեսը բացվեց Գեղարվեստի պետական ակադեմիայի Արամ Իսաբեկյանի անվան դահլիճում, վերջերս: Նման մի ցուցահանդես դրանից առաջ ունեցավ Ճարտարապետների միությունում:

 Ֆրանսիական La Croix շաբաթաթերթը հայ ուսանողի մասին ծավալուն հոդված էր տպագրել անցած տարի՝ «Աքսորի մեջ գտնվող հայկական ընտանիքի հետքերով». «Ղարաբաղի կորսված նկարները» խորագրով: Թերթի երկու թղթակից 2020 թվականի պատերազմից հետո այցելել էին Ղարաբաղ, ամայացած հայկական գյուղական տան բակերից մեկում նկատել հեղինակային ստորագրությամբ մատիտանկար դիմանկարներ, կարեւորել եւ իրենց հետ տարել Փարիզ: 2021- ի ապրիլին նրանք նորից այցելում են Հայաստան, շրջում սահմանային բնակավայրերով, լինում են Տավուշում, հանդիպում, զրուցում մարդկանց հետ ու զարմանալի պատահականությամբ հանդիպում են դիմանկարներից մեկի բնորդին, նրանից ստացած տեղեկությունների տպավորությամբ փնտրել են սկսում հեղինակին: Իսկ նա` Կարապետ Հաջի- Ասլանյանը, այդ ժամանակ արդեն սովորում էր Մարսելում: Այդ դիմանկարները նա արել էր Ղարաբաղում ծառայելիս: Կարապետի հետ նրանց զրույցի եւ թղթակիցների տպավորությունները ղարաբաղյան այցից տպագրվում են La Croix պարբերականում: Այս մասին հոդված տպագրվել է նաեւ «Ազգ» շաբաթաթերթում: 

Երիտասարդ արվեստագետն իր երազանքի առաջին հետքերը, զգացողությունները, որ ունեցել է ֆրանսիական հողում, շատ անմիջական է փոխանցել կտավներին, որոնցում անթաքույց սեր կա ֆրանսիական մշակույթին ու նկարչությանը: Աշխատանքներում սիրելի նկարիչների ազդեցություններ չեն, որ տեսնում ենք, իր սեփական հայացքն է, իր տեսածի, շոշափածի, զգացածի արտահայտություններն են, իր վերաբերմունքը ֆրանսիական արվեստին, որտեղ Սեզանի տունն ու ծառերն են, Էդգար Դեգայի պարուհիների (բալերինաների) ներշնչանքները, Վան Գոգի նավերը, կամուրջները, լաստանավերը` Կլոդ Մոնեի: Դահլիճում ստեղծված մթնոլորտը, այսպես ասած, ֆրանսիական էր` արվեստային, թեթեւ, ռոմանտիկ: Այս տրամադրությունը շարունակեց նկարիչն ինքը` ակորդիոնով հնչեցրած Ազնավուրի հրաշալի մեղեդու հնչյուններով:

Կարապետը Ֆրանսիայից վերադարձել է նոր փորձով ու բավական հարուստ տպավորություններով եւ շարունակում է ուսումը ՀԳՊԱ -ի գրաֆիկայի բաժնում: Ցուցահանդեսը նրա ֆրանսիական ուսումնառության հաշվետվությունն էր եւ կազմակերպված էր ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում:

Հիշողությունները դեռ թարմ են, աչքերում փայլ կա, երազանքներ կան. «Մարսելի ակադեմիան գտնվում է անտառի մեջ, Ազգային արգելոցի պարկում, նպաստավոր պայմաններ` նկարչի համար ստեղծագործելու: Դասից դուրս գալուց հետո հաճախ ժամանակ էր լինում պտտվելու արգելոցի տարածքում, այնտեղ կան ձկների հազվադեպ տեսակներ, որ ուրիշ տեղ չէիր տեսնի»,- պատմում է նա: 

Տարբեր մոտեցումներն ու ուսուցման մեթոդները մոտիվացման նոր աղբյուր են եղել: «Նրանց մոտ առաջնայինն ավելի ազատ նկարչություն է, շեշտը դրվում է ինստալացիաների եւ մտածելակերպի վրա, այսինքն` չի կարեւորվում ինչպես, ինչ տեսակով կանես նկարը` դասական ոճով, թե աբստրակտ, կարեւորը` գործը ներկայացնես այնպես, ինչպես զգացել, պատկերացրել ես: 

Ֆրանսիական միջավայրը ինձ շատ բան տվեց, ավելի շատ մոտիվացրեց հետագա քայլերս, գնահատված զգացի: Այնտեղի մասնագետները իրենց կարծիքը բոլորովին այլ տեսակետից են հայտնում, այսինքն` իրենք քեզ սովորեցնում են ինչպես ներկայացնես նկարը, ինչպես ներկայացնես քեզ. այդ դաշտում մեզ մոտ պակաս կա մի քիչ»:

Երազանքի իրականացման մեկ տարի, կյանքի մի հատված, որ անջնջելի հետք կթողնի ձգտումներով լի երիտասարդ նկարչի հոգում: «Երազի պես էր, երբ հանդիպեցի Դեգայի բալերինաներին, տեսա Դելակրուայի նկարները: Առաջին անգամ եղա Դեգայի եւ Մանեի համատեղ ցուցահանդեսում, Փարիզի Օրսեյի թանգարանում: Մոտիկից բոլորովին ուրիշ տպավորություն է. Օրսեյում բալերինայի քանդակին մեկ ժամից ավելի նայում էի, ուսումնասիրում…»: 

Անհնար էր, որ չգնար Վան Գոգի հետքերով, չանցներ այն վայրերով, որտեղով քայլել է նա: «Եղա Առլում, այն սրճարանում, ուր հաճախ էր նա գնում, հայտնի կամուրջը նկարեցի այն նույն աթոռի վրա, որտեղ նստել է նա: Այնտեղ ցուցանակներ կան, թե որ դիտակետից է նա նկարել»:

Ւսկ «Աստղազարդ գիշերը» նրան տարել է Սան Ռեմի, որտեղ Վան Գոգը հավերժացրել է գիշերային երկնքի, պահի՝ միայն իրեն հայտնի միստիկան, ապրած խորհուրդն ու… եկեղեցին:

Ցուցահանդեսից դուրս գալուց զգացի, որ ներսում տիրող բանաստեղծական տաք, ազատ մթնոլորտը թարմ շնչառությունն էր արեւածաղկի դաշտերի…

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կոպիրկինը հեռանո՞ւմ է Հայաստանից

Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ  ԼԱՃԻԿՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

ԼԵՎՈՆ  ԼԱՃԻԿՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը Թեքեյան կենտրոնում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական