ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ: Իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով այսօրվա իրադարձություններին:
«Ակնհայտ է, որ ուժային այդ կառույցի առանձին ստորաբաժանումները դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի»։