Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Թեհրանի երկու օդանավակայանների աշխատանքը վերադարձել է բնականոն հուն

Թեհրանի Իմամ Խոմեյնի և Մեհրաբադ օդանավակայանները վերսկսել են միջազգային և ներքին չվերթների սպասարկումը. հաղորդում է Tasnim-ը:

Երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը ապրիլի 14-ի գիշերը հրթիռային և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարված են հասցրել իսրայելական ռազմական օբյեկտներին,  չեղարկվել են թռիչքները Իրանի 16 քաղաքների օդանավակայաններից, այդ թվում՝ մայրաքաղաքի երկու օդանավակայաններից՝ Իմամ Խոմեյնիից և Մեհրաբադից։

Tasnim-ը հաղորդում է՝ քանի որ երկու օդանավակայանների աշխատանքը վերադարձել է բնականոն հուն, չեղարկված չվերթերի ուղեւորները կկարողանան տոմսերը փոխանակել այլ ժամկետներով։