Շաբաթ, 1 Օգոստոս, 2026

Կրքերը Իրանի ու ԱՄՆ-ի «վերնախավում»

Իսրայելը, Սիրիայում Իրանի հյուպատոսության հրթիռակոծմանն ի պատասխան` իր տարածքի վրա  իրանական հարվածից հետո կփորձի էական վնաս հասցնել Իսլամական Հանրապետության տնտեսությանը կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Նա նաև  զգոնության կոչ է արել՝  կրկնապատկելու ջանքերը և գործողությունների համակարգումը երկրի կառավարության և գործադիր իշխանության միջև՝ նման սադրանքները չեզոքացնելու համար։

Ավելի վաղ Իրանի նախագահը հայտարարել էր, որ Իսլամական Հանրապետությունը Իսրայելի վրա հարձակմամբ նոր էջ է բացել սեփական պատմության մեջ և դաս տվել նրան։

The New York Times-ին աղբյուրները պատմում են, որ Բայդենը Իսրայելին հետ է պահում Իրանին հակահարված տալուց:

Ամերիկացի պաշտոնյան NYT-ին ասել է, որ ԱՄՆ նախագահն այսպիսով ցանկանում է խուսափել Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմից։

Սպիտակ տունը վստահ է, որ Իսրայելի վրա արձակված Իրանի գրեթե բոլոր հրթիռները որսալը   ռազմավարական մեծ հաղթանակ է, որը իրատեսական է դարձնում իրանական հարձակմանը պատասխանելը:

Բայդենի վարչակազմում NYT-ի զրուցակիցները հայտնում են, որ գիշերային բանակցությունների ընթացքում իսրայելցի գործընկերների  «նյարդերը տեղի էին տալիս», ինչը նրանց դրդել է  պատասխան գործողությունների։

Աղբյուրներն ընդգծել են, որ Իսրայելն այս հարցում վերջնական որոշում կկայացնի ինքնուրույն։