Մի շարք ԶԼՄ-ներ հայտնում են Իսրայելի վրա Իրանի հարձակման մասին:
Մասնավորապես՝ Axis-ը և KAN ռադիոն հայտնում են, որ Իրանը հարձակում է սկսել Իսրայելի վրա՝ օգտագործելով տասնյակ անօդաչու սարքեր:
Ենթադրվում է, որ անօդաչու սարքերից մի քանի ժամ է պահանջվում նման տարածություն անցնելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս որևէ հայտարարություն չի արել հարձակման վերաբերյալ։
Նախկինում Իրանը խոստացել էր պատասխանել Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակմանը, որը սպանեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 7 անդամների։